Սաղմոսներ

125

ՎԵՐԱԴԱՐՁԻ ԵՐԳ

Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1Երբ Տէրը Սիոնը վերադարձրեց գերութիւնից, մենք մխիթարուեցինք։

2Այնժամ մեր բերանները խնդութեամբ լցուեցին եւ մեր լեզուները՝ ցնծութեամբ։ Այնժամ հեթանոսների մէջ ասացին. «Տէրը մեծ բաներ գործեց սրանց համար»։

3Մեծ բաներ գործեց Տէրը մեզ համար, եւ մենք ցնծացինք։

4Տէ՛ր, ե՛տ դարձրու մեզ գերութիւնից՝ հարաւի հեղեղների պէս։

5Ովքեր ցանում էին արտասուքով, ցնծութեամբ պիտի հնձեն։

6Ովքեր շալակած տանում էին սերմերն իրենց ու լաց լինում գնալիս, յետ պիտի գան ցնծալով եւ բարձած պիտի բերեն խրձերն իրենց։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն