Սաղմոսներ

126

ԱՍՏԾՈՒ ԲԱՐՈՒԹԵԱՆ ՓԱՌՔԸ

Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ

1Եթէ Տէրը տունը չշինի, իզուր են չարչարւում այն շինողները, եթէ Տէրը քաղաքը չպահպանի, իզուր են հսկում պահապանները նրա։

2Իզուր էք վաղ արթնանում. արդ, վե՛ր կացէք՝ քանի դեռ չէք ննջել։ Դուք տառապանքի հացն էք ուտում, մինչ Նա է տալիս իր սիրելիներին։

3Տիրոջ ժառանգութիւնը նրա որդիներն են, որոնք նրա վարձն են, պտուղը նրա որովայնի։

4Ինչպէս նետերը հզօրի ձեռքում, այնպէս են որդիներն անկեալների։

5Երանի՜ նրան, ով իր ուզածի չափ կ’առնի այդ նետերից. երբ դարպասի մօտ իր թշնամիների հետ խօսելու լինի, նա ամօթով չի մնայ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն