Սաղմոսներ

129

Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ

1Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ Խորութիւններից քեզ կանչեցի, Տէ՛ր։

2Տէ՛ր, լսի՛ր իմ ձայնը, թող քո ականջները լսեն ձայնն իմ աղօթքի։

3Եթէ անօրէնութիւններս քննես, Տէ՛ր, ո՞վ կարող է կանգնել քո առջեւ, Տէ՛ր,

4քանզի քեզնից է գալիս քաւութիւնը։

5Քո անուան համար համբերեցի, Տէ՛ր, հոգիս սպասեց քո խօսքին։

6Հոգիս յոյսը դրեց Տիրոջ վրայ։ Առաւօտեան պահից մինչեւ երեկոյ, առաւօտեան պահից Իսրայէլը յոյսը դրեց Տիրոջ վրայ։

7Տիրոջից է ողորմութիւնը, ու նրանից են բոլոր փրկութիւնները։

8Եւ նա պիտի փրկի Իսրայէլն իր բոլոր նեղութիւններից։

Էջմիածին · HYEJB1994