Սաղմոսներ
130
ՍԻՐՏՍ ՅԱՒԱԿՆՈՒԹԻՒՆ ՉՈՒՆԻ, ՏԷ՛Ր
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1Տէ՛ր, սիրտս չգոռոզացաւ, եւ աչքերս վերեւից չնայեցին. ես մեծամեծների հետ ոտք չդրի, ոչ էլ նրանց հետ, ովքեր բարձր են ինձնից.
2այլ խոնարհ եղայ մօր կրծքից կտրուած մանկան նման, որի փափագը նոյն բանին դառնալն է. իսկ եթէ հպարտացրի իմ հոգին, այդպէս թող լինի հատուցումն անձիս։
3Իսրայէլը յոյսը դրեց Տիրոջ վրայ՝ այսուհետեւ մինչեւ յաւիտեան։