Սաղմոսներ
132
ԵՂԲԱՅՐԱԿԱՆ ՍԷՐԸ ՓԱՌՔԻ ՄԷՋ
Օրհներգութիւններ Բարձունքի աստիճանների վրայ
1Որքա՜ն բարի, որքա՜ն վայելուչ է, որ եղբայրները բնակւում են միասին,
2ինչպէս ազնիւ իւղ, որ իջնում է Ահարոնի գլխին ու մօրուքին, եւ մօրուքից սահում դէպի նրա զգեստի քղանցքները,
3ինչպէս ցօղ, որ Հերմոնից ցօղւում է Սիոն լերան վրայ։ Այնտեղ պատրաստեց Տէրն օրհնութիւնն ու կեանքը յաւիտենական։
Էջմիածին · HYEJB1994