Սաղմոսներ

135

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆ ԻՍՐԱՅԷԼԻ ՓՐԿՉԻՆ

Ալէլուիա

1Գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջը, քանզի է նա, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

2Գոհութի՛ւն մատուցեցէք աստուածների Աստծուն, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

3Գոհութի՛ւն մատուցեցէք տէրերի Տիրոջը, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

4Միայնակ նա մեծ հրաշագործութիւններ արեց, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

5Երկինքն ստեղծեց իր իմաստութեամբ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

6Երկիրը հաստատեց ջրերի վրայ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

7Միայնակ ստեղծեց լուսատուները մեծ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

8Արեգակը կարգեց ցերեկուայ տիրակալ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,

9լուսինն ու աստղերը՝ գիշերուայ տիրակալ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

10Կործանեց եգիպտացիների երկիրն իր անդրանիկ ծնունդներով հանդերձ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

11Իսրայէլացիներին հանեց Եգիպտոսից, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,

12արեց այդ՝ բարձր ձեռքով եւ իր հզօր բազկով, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

13Պատռեց մեծ ծովն ու բաժանեց երկու մասի, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

14Իսրայէլացիներին անցկացրեց ծովի միջով, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

15Փարաւոնին իր զօրքով ընկղմեց Կարմիր ծովում, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

16Իր ժողովրդին հանեց դէպի , քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

17Հարուածեց մեծամեծ ազգերի, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

18Սպանեց հզօր թագաւորների, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը.

19սպանեց ամորհացիների թագաւոր Սեհոնին, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,

20Բասանի թագաւոր Օգին, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

21Նրանց երկիրը որպէս ժառանգութիւն տուեց, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը,

22տուեց որպէս ժառանգութիւն Իսրայէլին՝ իր ծառային, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

23Տէրը մեզ յիշեց մեր թշուառութեան մէջ, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

24Նա փրկեց մեզ մեր թշնամիների ձեռքից, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

25Նա կերակուր է տալիս բոլոր ապրող էակներին, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

26Գոհութի՛ւն մատուցեցէք երկնաւոր Աստծուն, քանզի յաւերժ է նրա ողորմութիւնը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն