Սաղմոսներ

146

Ալէլուիա՝ Անգէոսի եւ Զաքարիայի

1Օրհնեցէ՛ք Տիրոջը, քանզի քաղցր են սաղմոսները. հաճելի է օրհնութիւնը մեր Աստծուն։

2Տէրը կառուցում է Երուսաղէմը, եւ հաւաքում Իսրայէլի ցրուածներին։

3Բժշկում է բեկեալ սրտերը, եւ կապում բոլոր վէրքերը նրանց։

4Նա հաշւում է աստղերի բազմութիւնը, եւ կոչում բոլորն իրենց անուններով։

5Մեծ է մեր Տէրը, եւ մեծ է նրա զօրութիւնը, նրա իմաստութիւնը սահման չունի։

6Տէրն ընդունում է հեզերին, եւ մինչեւ գետին խոնարհեցնում ամբարտաւաններին։

7Օրհնեցէ՛ք Տիրոջը գոհաբանութեամբ, սաղմո՛ս երգեցէք նրան օրհնութեամբ։

8Երկինքը նա պատեց ամպերով, երկրի համար պատրաստեց անձրեւն իր, լեռներում խոտ աճեցրեց եւ բանջար՝ մարդկանց կարիքների համար։

9Նա ուտելիք է տալիս անասուններին եւ ագռաւի ձագերին, որոնք դիմում են իրեն։

10Տէրը ձիու զօրութիւն չէ, որ կամենում է, ոչ էլ հսկայի կազմուածքն է հաւանում,

11այլ Տէրն իրենից երկիւղ կրողներին է հաւանում եւ նրանց, որ իրենց յոյսը դրել են իր ողորմութեան վրայ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն