Սաղմոսներ

147

1Գովաբանի՛ր Տիրոջը, ո՛վ , եւ օրհներգի՛ր քո Աստծուն, Սիո՛ն, 2քանզի նա դռներիդ նիգերն ամրացրեց,եւ որդիներիդ օրհնեց քո մէջ։ 3Քո սահմանները խաղաղութեան մէջ պահեց,եւ ցորենի առատութեամբ լիացրեց քեզ։ 4Նա է ուղարկում խօսքերն իր,եւ արագ սլանում են պատգամները նրա։ 5Նա ձիւն է տեղացնում ինչպէս բուրդ,եւ մառախուղը ցանում փոշու պէս։ 6Նա սառոյցներն արձակում է ինչպէս պատառներ.ո՞վ կարող է դիմանալ նրա ցրտին։ 7Ուղարկում է խօսքն իր ու հալեցնում դրանք.փչում են հողմերը, եւ հոսում ջրերը։ 8Իր խօսքը յայտնում է Յակոբին, իր օրէնքներն ու դատաստանները՝ Իսրայէլին։ 9Տէրն այսպէս չվարուեց բոլոր ազգերի հետ,եւ իր դատաստանները նրանց չյայտնեց։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն