Սաղմոսներ
61
ԱՍՏՈՒԱԾ՝ ՄԻԱԿ ՅՈՅՍԸ
1Այսուհետեւ՝ Իդիթոմի մասին սաղմոս Դաւթի
2Միայն Աստծո՛ւն հնազանդ եղիր, հոգի՛ իմ, քանզի նրանից է փրկութիւնս։
3Նա է Աստուածն իմ ու փրկիչն իմ, ապաւէնն իմ, որ էլ չսասանուեմ։
4Մինչեւ ե՞րբ ամէնքդ պիտի յարձակուէք մարդու վրայ՝ կործանելու նրան թեքուած պարսպի ու խախտուած ցանկապատի պէս։
5Նրանք ինձ պատուից զրկելու մասին էին մտածում միայն՝ տոչորուելով նախանձից։ Իրենց բերանով օրհնում էին, բայց իրենց սրտով անիծում։
6Սակայն իմ հոգին հնազանդ կը մնայ Աստծուն, քանզի նրանի՛ց է իմ համբերութիւնը։
7Նա է Աստուածն իմ ու փրկիչն իմ, ապաւէնն իմ, որ չսասանուեմ։
8Աստծուց է զօրութիւնն ու փառքն իմ, Աստուած է օգնականն իմ եւ Աստծու վրայ է յոյսն իմ։
9Ձեր յոյսը դրէ՛ք նրա վրայ, ժողովուրդների ո՛ղջ բազմութիւններ, բացէ՛ք նրա առջեւ սրտերը ձեր, քանզի Աստուած օգնականն է մեր յաւիտեանս յաւիտենից։
10Սակայն ունայն են մարդկանց որդիները, սուտ են որդիները մարդկանց, իրենց կշռով անարդար են եւ իրենք ամէնքն էլ ունայնութեան մէջ են։
11Յոյս մի՛ դրէք անիրաւութեան վրայ, յափշտակութիւն մի՛ ցանկանաք, եթէ հարստութիւնն առուի պէս իսկ հոսի, թող ձեր սրտերը չցանկանան։
12Մի անգամ խօսեց Աստուած, եւ երկու անգամ լսեցինք այս բանը։
13Աստծունն է զօրութիւնը, եւ քոնն է, Տէ՛ր, ողորմութիւնը, դու ես հատուցում իւրաքանչիւրին ըստ իր գործերի։