Սաղմոսներ

74

ԱՍՏՈՒԱԾ՝ ԴԱՏԱՒՈՐ

1Այսուհետեւ՝ մի՛ ապականիր. Ասափի օրհներգութեան սաղմոսը

2Գոհութիւն մատուցենք քեզ, Աստուա՛ծ, գոհութիւն մատուցենք եւ տանք քո անունը։

3Ես պիտի պատմեմ քո բոլոր հրաշագործութիւնները. երբ ժամը հասնի՝ ճշմարիտ պիտի տեսնեմ։

4Մաշուեցին երկիրն ու նրա բոլոր բնակիչները, ես հաստատեցի նրա սիւները։

5Անօրէններին ասացի, թէ՝ անօրէնութիւն մի՛ գործէք, մեղաւորներին, թէ՝ մի՛ ցցէք ձեր կոտոշները։

6Ձեր կոտոշները վեր մի՛ տնկէք, եւ Աստծու մասին անիրաւաբար մի՛ խօսէք։

7Մեծութիւնը գալիս է ո՛չ արեւելքից, ո՛չ արեւմուտքից, ո՛չ էլ լեռների անապատից,

8այլ է դատաւոր, որ ցածրացնում է մէկին եւ միւսին՝ բարձրացնում։

9Տիրոջ ձեռքի բաժակը լի է անապակ գինով, որ մատուցում է սրան ու նրան։ Սակայն նրա մրուրը չի պակասի, եւ երկրի բոլոր մեղաւորները կը խմեն այն։

10Ես պիտի ցնծամ յաւիտեան, սաղմոս պիտի երգեմ Յակոբի Աստծուն։

11Մեղաւորների բոլոր եղջիւրները դու պիտի փշրես, եւ արդարի եղջիւրը պիտի բարձրանայ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն