Սաղմոսներ

81

ԱՍՏՈՒԱԾ՝ ԵՐԱՇԽԱՒՈՐ ԱՐԴԱՐՈՒԹԵԱՆ ԲՈԼՈՐ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՄԱՐ

Սաղմոս Ասափի

1 կանգնեց աստուածների ժողովում, եւ նրանց մէջ դատապարտեց նրանց՝ ասելով.

2«Մինչեւ ե՞րբ պիտի անիրաւութեամբ դատէք. եւ աչառութիւն անէք մեղաւորներին։

3Տեսէ՛ք դատաստանը որբի եւ այրու, արդա՛ր դատեցէք աղքատին ու խեղճին։

4Փրկեցէ՛ք աղքատին ու տնանկին, մեղաւորի ձեռքից փրկեցէ՛ք նրանց»։

5Չհասկացան, չըմբռնեցին, խարխափեցին խաւարի մէջ, եւ երկրի բոլոր հիմքերը ցնցուեցին։

6Ես ասացի՝ «Աստուածներ էք դուք, կամ բոլորդ էլ որդիներն էք Բարձրեալի։

7Բայց ահա մեռնում էք դուք որպէս մարդ եւ ընկնում էք ինչպէս մի »։

8Ելի՛ր, Աստուա՛ծ, ու դատի՛ր աշխարհը, քանզի դո՛ւ պիտի ժառանգես բոլոր հեթանոսներին։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն