Սաղմոսներ

83

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹԵԱՆ ԵՐԳ

1Այսուհետեւ՝ հնձանների մասին. սաղմոս Կորխի որդիներին

2Որքա՜ն հաճելի է քո յարկի տակ,

3Սիրտս ու մարմինս ցնծում են կենդանի Աստուծով.

4քանզի ճնճղուկը գտաւ տունն իր, տատրակն իր բոյնը, որտեղ ձագեր պիտի դնի. գտաւ քո սեղանը, զօրութիւնների՛ Տէր, թագաւո՛ր իմ եւ Աստուա՛ծ իմ։

5Երանի բոլոր նրանց, ովքեր բնակւում են Տիրոջ տանը, նրանք յաւիտեանս յաւիտենից պիտի օրհնեն քեզ։

6Երանի այն մարդուն, որի օգնութիւնը քեզնից է, եւ որը մտքում դրեց ելնել

7տրտմութեան հովտից այն վայրը, ուր ուխտ արեց։ Նա օրհնութիւն պիտի մատուցի օրէնսդրին։

8Զօրութիւնից զօրութիւն պիտի ընթանայ, եւ պիտի երեւայ Սիոնում։ 9զօրութիւնների՛ Տէր. իմ հոգին քո գաւիթն է ցանկանում ու փափագում։

10Դու ապաւէն ես մեր. տե՛ս, Աստուա՛ծ, ու նայի՛ր քո օծեալի երեսին,

11քանզի ինձ համար քո գաւթում լինելու մէկ օրը հազար օր արժէ։ Ես նախընտրեցի ընկեցիկ լինել Աստծու տան մէջ, քան մեղաւորների յարկի տակ բնակուել։

12Ողորմութիւն ու ճշմարտութիւն է սիրում Տէր Աստուածը մեր, որը շնորհք ու պիտի տայ։

13Տէրն իր ողորմութիւնը չի զլանայ նրանց, ովքեր անմեղութեամբ են ընթանում։ Զօրութիւնների՛ Տէր Աստուած, երանելի է այն մարդը, ով յոյսը քեզ վրայ է դրել։

Էջմիածին · HYEJB1994