Սաղմոսներ

99

ՄԵՆՔ ՆՐԱ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԵՆՔ

1Դաւթի խոստովանութեան սաղմոսը

2Աղաղակեցէ՛ք Տիրոջ առջեւ, երկրի բոլո՛ր բնակիչներ, ծառայեցէ՛ք Տիրոջն ուրախութեամբ։

3Նրա առջեւ ելէ՛ք ցնծութեամբ. իմացէ՛ք, որ Նա է Տէր Աստուածը մեր. նա ստեղծեց մեզ, եւ ոչ թէ մենք եղանք. նրա ժողովուրդն ենք մենք ու ոչխարները նրա արօտի։

4Մտէ՛ք նրա դռներով խոստովանութեամբ, եւ մտէ՛ք նրա սրահները՝ օրհնութեամբ. գոհութի՛ւն մատուցեցէք Տիրոջն ու օրհնեցէ՛ք անունը նրա։

5Քաղցր է Տէրը, նրա ողորմութիւնը յաւերժ է, նրա ճշմարտութիւնը՝ սերնդից սերունդ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն