Հայտնութիւն

12

ԿԻՆԸ ԵՒ ՎԻՇԱՊԸ

1Եւ երկնքում մեծ նշան երեւաց. մի ՝ արեգակն իր վրայ , լուսինն իր ոտքերի տակ եւ իր գլխի վրայ մի ՝ տասներկու աստղերից։ 2Նա յղի էր ու ճչում էր երկունքի մէջ եւ բազում ցաւերով մօտ էր ծնելու։ 3Եւ երկնքում երեւաց մի այլ նշան. ահա հրակարմիր մի մեծ վիշապ, որ ունէր եօթը գլուխ եւ տասը եղջիւր. նրա գլուխների վրայ կար եօթը խոյր։ 4Եւ նրա պոչը քաշում տանում էր երկնքի աստղերի մէկ երրորդ մասը. ու դրանք գցեց երկրի վրայ։ Վիշապը կանգնած էր այն կնոջ առաջ, որ ծնելու վրայ էր, որպէսզի, երբ կինն իր որդուն ծնի, կուլ տայ նրան։ 5Եւ կինը ծնեց մի արու զաւակ, որ իշխելու էր բոլոր ազգերի վրայ երկաթէ գաւազանով։ Եւ նրա որդին յափշտակուեց տարուեց Աստծու եւ նրա գահի մօտ։ 6Եւ կինը փախաւ դէպի , ուր նրան տեղ էր պատրաստուել Աստծու կողմից, որպէսզի այնտեղ կերակրուի հազար երկու հարիւր վաթսուն օր։

ՄԻՔԱՅԷԼ ՀՐԵՇՏԱԿԱՊԵՏԻ ՅԱՂԹԱՆԱԿԸ ՎԻՇԱՊԻ ԴԷՄ

7Եւ երկնքում եղաւ։ Միքայէլը եւ իր հրեշտակները կռւում էին վիշապի դէմ. վիշապը կռւում էր իր զօրքերով, 8բայց նրանք չկարողացան դիմադրել. եւ երկնքում նրանց համար տեղ չգտնուեց։ 9Եւ ընկաւ մեծ վիշապը՝ առաջին օձը, որ կոչւում է Բէեղզեբուղ եւ Սատանայ եւ որ մոլորեցրեց ամբողջ աշխարհը. եւ նրա հետ ընկան նաեւ նրա հրեշտակները։

10Եւ երկնքից լսեցի մի բարձր ձայն, որ ասում էր. «Այժմ եկաւ մեր Աստծու զօրութիւնը, փրկութիւնն ու արքայութիւնը եւ նրա Օծեալի իշխանութիւնը, որովհետեւ ընկաւ մեր եղբայրների դէմ չարախօսողը, նա, ով Աստծու առաջ նրանց մասին չարախօսում էր գիշեր-ցերեկ։ 11Մեր եղբայրները յաղթեցին նրան Գառան արիւնով եւ նրա խօսքով։ Եւ չհամաձայնեցին վիշապի հետ նոյնիսկ ի գին իրենց մահուան։ 12Դրա համար թող ուրախ լինի երկինքը եւ բոլոր նրանք, որ բնակւում են նրա մէջ. վա՜յ ձեզ, երկի՛ր եւ ծո՛վ, որովհետեւ ձեր մէջ ընկաւ բանսարկուն մեծ ցասումով, քանի որ նա քիչ ժամանակ ունի ապրելու»։

ՎԻՇԱՊԸ ԵՒ ԿԻՆԸ

13Եւ երբ վիշապը տեսաւ, թէ ինքը ընկաւ, հետապնդեց այն կնոջը, որ արու զաւակ էր ծնել։ 14Եւ կնոջը տրուեց մեծ արծուի երկու թեւ, որպէսզի թռչի անապատ, իր տեղը, այնտեղ, ուր, հեռու օձից, կերակրւում էր երեք եւ կէս տարի։ 15Ապա օձը իր բերանից հեղեղի պէս թափեց կնոջ յետեւից, որպէսզի նրան ընկղմի։ 16Եւ երկիրն օգնեց կնոջը. բացեց իր բերանը եւ կուլ տուեց այն ջուրը, որը վիշապը թափել էր իր բերանից։ 17Եւ վիշապը զայրացաւ կնոջ դէմ ու գնաց պատերազմելու ընդդէմ նրա միւս զաւակների, որոնք պահում էին Աստծու պատուիրանները եւ վկայում էին Յիսուսին։ 18Եւ նա կանգնեց ծովի աւազի վրայ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն