Հայտնութիւն

14

ԳԱՌԸ ԵՒ ԻՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ

1Եւ ես տեսայ. ահա Գառը կանգնած էր լերան վրայ. եւ նրա հետ՝ հարիւր քառասունչորս հազար , որոնք նրա եւ նրա Հօր անունն ունէին գրուած իրենց ճակատների վրայ։ 2Եւ երկնքից մի ձայն լսեցի, որ նման էր առատահոս ջրերի եւ ուժեղ որոտի ձայնի. եւ իմ լսած ձայնը նման էր իրենց քնարները հնչեցնող քնարահարների նուագի ձայնին։ 3Նրանք նոր երգեր էին երգում գահի առաջ, չորս կենդանիների առաջ եւ երէցների առաջ. եւ ոչ ոք չի կարող սովորել նրանց երգերը, այլ միայն՝ այն հարիւր քառասունչորս հազարը, որոնք փրկուած են երկրից։ 4Սրանք այն մարդիկ են, որոնք չխառնակուեցին կանանց հետ եւ կոյսեր են. սրանք գնում են Գառան յետեւից, ուր էլ նա գնայ։ Սրանք ընտրուեցին մարդկանց միջից Աստծու եւ Գառան առաջ։ 5Եւ սրանց բերանում սուտ չգտնուեց, որովհետեւ անբիծ են։

ԵՐԵՔ ՀՐԵՇՏԱԿՆԵՐԸ

6Եւ տեսայ երկնքի մէջ թռչող մի ուրիշ հրեշտակ, որ յաւիտենական աւետիս ունէր քարոզելու երկրի վրայ բոլոր ազգերին եւ ։ 7Եւ նա ասում էր բարձր ձայնով. «Վախեցէ՛ք Աստծուց եւ փա՛ռք տուէք նրան, որովհետեւ եկել է նրա դատաստանի ժամը. եւ երկրպագեցէ՛ք երկնքի եւ երկրի եւ ծովի ու ջրերի աղբիւրների Արարչին»։

8Եւ մի երկրորդ հրեշտակ գալիս է նրա յետեւից եւ ասում. «Ընկա՜ւ, ընկա՜ւ մեծն Բաբելոնը գինու հարբեցողութիւնից, ցասումից եւ իր պոռնկութիւնից, նա, որ հարբեցրեց բոլոր ազգերին»։ 9Եւ մի երրորդ հրեշտակ գալիս էր նրանց յետեւից եւ բարձր ձայնով ասում. «Ով որ երկրպագեց գազանին ու նրա արձանին եւ կամ նրա նշանի դրոշմն առաւ իր ճակատին կամ իր աջ ձեռքի վրայ, 10այդպիսին պիտի խմի Աստծու ցասման բաժակից, որ անխառն լցուած է նրա բարկութեան բաժակի մէջ, եւ նա պիտի տանջուի, հրով եւ ծծմբով, Աստծու ու Գառան առաջ։ 11Եւ նրանց ծուխը պիտի բարձրանայ յաւիտեանս յաւիտենից. եւ գիշեր ու ցերեկ հանգիստ չպիտի ունենան նրանք, ովքեր երկրպագեցին գազանին, երկրպագեցին արձանին եւ առան նրա դրոշմն ու անունը»։ 12Եւ այստե՛ղ է ահա սրբերի համբերութիւնը, որոնք պահում են Աստծու պատուիրանները եւ Յիսուսի հանդէպ իրենց հաւատը։ 13Եւ երկնքից լսեցի մի ձայն, որ ասում էր ինձ. «Գրի՛ր. երանի՜ այն մեռելներին, որոնք այժմուանից իսկ ննջեցին ի Տէր։ Հոգին այս բանն է ասում՝ հանգստացան իրենց տքնութիւնից, եւ միայն իրենց գործերի արդիւնքը հետեւեց իրենց»։

ԱԶԳԵՐԻ ՀՈՒՆՁԸ ԵՒ ԱՅԳԵԿՈՒԹԸ

14Ապա ես տեսայ մի սպիտակ . եւ ամպի վրայ նստել էր մէկը՝ նման մարդու Որդուն. նա իր գլխին ունէր ոսկէ , եւ իր ձեռքին՝ սրած գերանդի։

15Եւ մի ուրիշ հրեշտակ ելաւ երկնքից, աղաղակեց բարձր ձայնով եւ ասաց. «Դո՛ւ, որ նստած ես այդ ամպի վրայ, շարժի՛ր քո այդ գերանդին եւ հնձի՛ր, որովհետեւ եկաւ հնձի ժամանակը. եւ երկրի հունձն էլ հասած է»։ 16Եւ նա, ով նստել էր ամպի վրայ, շարժեց իր գերանդին երկրի վրայ ու հնձեց երկրի բոլոր բնակիչներին։

17Եւ մի ուրիշ հրեշտակ դուրս ելաւ երկնքում գտնուող տաճարից. եւ սա էլ ունէր սրած գերանդի։ 18Եւ զոհասեղանից դուրս ելաւ մի ուրիշ հրեշտակ, որ իշխանութիւն ունէր կրակի վրայ. նա բարձր ձայնով աղաղակեց այն հրեշտակին, որ սրած գերանդի ունէր, ու ասաց. «Քաղի՛ր ողկոյզները երկրի այգուց, քանի որ խաղողը հասել է այգում»։ 19Եւ հրեշտակը նետեց իր գերանդին երկրի վրայ, քաղեց նրա խաղողը եւ գցեց Աստծու մեծ հնձանի ։ 20Եւ հնձանը կոխոտուեց քաղաքից դուրս. եւ հնձանից արիւնը հոսում ու բարձրանում էր մինչեւ ձիու սանձերը. եւ նրա երկարութիւնը երեք հարիւր կիլոմետր էր։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն