Հայտնութիւն

17

ԿԱՐՄԻՐ ԳԱԶԱՆԻ ՎՐԱՅ ՆՍՏԱԾ ԿԻՆԸ

1Եւ եկաւ մէկը եօթը հրեշտակներից, որոնք եօթը սկաւառակներ ունէին, խօսեց ինձ հետ եւ ասաց. «Ե՛կ այստեղ, եւ քեզ ցոյց պիտի տամ դատաստանը այն մեծ պոռնկի, որ նստում է շատ ջրերի վրայ. 2նրա հետ պոռնկութիւն արեցին երկրի թագաւորները, եւ նրա պոռնկութեան գինուց հարբեցին երկրի բնակիչները»։ 3Եւ հրեշտակը առաւ տարաւ ինձ ՝ Հոգով. եւ տեսայ մի , որ նստել էր մի կարմիր գազանի վրայ, որի մարմինը ծածկուած էր հայհոյալից գրութիւններով։ Եւ այն գազանը, որին տեսայ, ունէր եօթը գլուխ եւ տասը եղջիւր։ 4Կինը հագել էր ծիրանի ու կարմիր եւ զարդարուած էր ոսկով, մարգարտով եւ թանկագին քարերով. նա իր ձեռքին բռնել էր ոսկէ , որը լի էր իր գարշելի եւ պոռնկութեամբ։ 5Եւ նրա ճակատին կար գրուած խորհրդաւոր մի . «Մեծն Բաբելոն, մա՛յր երկրի պոռնիկների եւ գարշելիների»։ 6Եւ տեսայ այդ կնոջը՝ հարբած սրբերի արիւնից եւ բոլոր վկաների արիւնից։ Եւ տեսնելով նրան՝ մեծապէս զարմացայ։ 7Հրեշտակն ինձ ասաց. «Ինչո՞ւ զարմացար, ես քեզ կ’ասեմ իմաստը կնոջ եւ այդ գազանի, որը կրում է նրան եւ որն ունի եօթը գլուխ եւ տասը եղջիւր»։

ԳԱԶԱՆԻ ԵՒ ՊՈՌՆԿԻ ԻՄԱՍՏԸ

8«Եւ այդ գազանը, որին տեսար, որ կար, բայց այլեւս չկայ, պատրաստ է ելնելու անդնդից՝ գնալու համար դէպի կորուստ։ Եւ բոլոր նրանք, որոնք բնակւում են երկրի վրայ, եւ որոնց անունները գրուած չէին կեանքի գրքում աշխարհի սկզբից, զարմացան, որ դու տեսնում էիր գազանին, որ կար, այլեւս չկայ, բայց վերստին գալը մօտ է։

9Այստե՛ղ է ահա, որ պէտք է իմաստութիւն ունեցող միտք ունենալ։ Եօթը գլուխները եօթը լեռներն են, որոնց վրայ նստել էր կինը։ Նրանք նաեւ եօթը թագաւորներն են. 10թագաւորները, որոնք եօթն էին, նրանցից հինգը ընկան, մէկը ապրեց, մէկն էլ դեռ չի եկել. եւ երբ գայ, մնալու կարճ ժամանակ կ’ունենայ։ 11Եւ այն գազանը, որ կար, բայց այլեւս չկայ, նա էլ ութերորդ թագաւորն է. բայց նա այն եօթից մէկն է եւ դէպի կորուստ է գնալու։

12Եւ այն տասը եղջիւրները, որ տեսար, տասը թագաւորներ են, որոնք դեռեւս թագաւորութիւն չեն ստացել, բայց կը ստանան եւ մի ժամով կը լինեն. նրանք իշխանութիւն կը ստանան գազանի հետ։ 13Սրանք միակամ են եւ իրենց զօրութիւնն ու իշխանութիւնը տալիս են գազանին։ 14Եւ սրանք պատերազմելու են Գառան դէմ, եւ Գառը նրանց յաղթելու է, քանի որ նա Տէրն է տէրերի եւ Թագաւորը՝ թագաւորների. եւ ովքեր նրա հետ են, կանչուածներ են, ընտրեալներ եւ հաւատարիմներ»։

15Նաեւ հրեշտակն ասաց ինձ. «Եւ այն ջրերը, որ տեսար, եւ ուր նստած էր պոռնիկը, ժողովուրդներ են, բազմութիւններ, ազգեր եւ լեզուներ։ 16Եւ գազանի տասը եղջիւրները, որ տեսար, դրանք պիտի տեսնեն պոռնկին, պիտի ատեն նրան, պիտի ուտեն նրա մարմինը եւ պիտի այրեն նրան կրակով. 17քանզի այս բանը դրեց նրանց սրտում. որ նրանք լինեն միակամ եւ թագաւորութիւնը տան գազանին, մինչեւ որ կատարուի Աստծու խօսքը։ 18Եւ այն կինը, որին տեսար, մեծ քաղաքն է, որ թագաւորում է երկրի թագաւորների վրայ»։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն