Հռովմայեցիս

4

ԱԲՐԱՀԱՄԻ ՕՐԻՆԱԿԸ

1Իսկ արդ, ի՞նչ կարող ենք ասել Աբրահամի՝ ըստ մարմնի մեր նախահօր մասին. 2որովհետեւ, եթէ Աբրահամը գործերով էր արդարացուած, պարծենալու պատճառ ունէր, բայց ոչ Աստծու առաջ։ 3Իսկ ի՞նչ է ասում Գրուածքը. «Հաւատաց Աբրահամն Աստծուն, եւ այդ որպէս արդարութիւն համարուեց նրա համար»։

4Բայց ով գործ է անում, նրա վարձը որպէս չի դիտւում, այլ՝ որպէս պարտք. 5իսկ նա, ով գործ չի անում, բայց հաւատում է նրան, ով արդարացնում է մեղաւորին, այդպիսի մէկի հաւատը համարւում է որպէս արդարութիւն։ 6Այսպէս էլ Դաւիթը երանի է տալիս այն մարդուն, որին արդար է համարում առանց նայելու նրա գործերին.

7«Երանի՜ նրանց, որոնց անօրէնութիւնները ներուեցին, եւ որոնց մեղքերը ծածկուեցին։

8

9Արդ, այս երանութիւնը թլփատուածների՞նն է, թէ՞ նաեւ՝ չթլփատուածներինը. քանզի ասում ենք, թէ՝ Աբրահամի հաւատը որպէս արդարութիւն համարուեց։ 10Արդ, ինչպէ՞ս համարուեց. մինչեւ թլփատութի՞ւնը, թէ՞ թլփատութիւնից յետոյ։ Ոչ թէ թլփատութեան ժամանակ, այլ՝ անթլփատութեան։ 11Եւ նա ստացաւ թլփատութիւնը իբրեւ նշան, իբրեւ այն հաւատի արդարութեան, որ ունէր անթլփատութեան ժամանակ, որպէսզի նա լինի բոլոր հաւատացեալներին, որ դեռեւս անթլփատ են՝ այդ իրենց եւս որպէս արդարութիւն համարուելու համար, 12եւ լինի նաեւ հայր թլփատուածների ոչ միայն նրա համար, որ նրանք թլփատուած են, այլ նաեւ նրա համար, որ գնում են մեր հայր Աբրահամի՝ չթլփատուած ժամանակուայ հաւատի հետքերով։

ԽՈՍՏՈՒՄ ՀԱՒԱՏԻ ՄԻՋՈՑՈՎ

13Արդարեւ, Աբրահամին եւ նրա սերնդին աշխարհը ժառանգելու խոստումը եղաւ ոչ թէ օրէնքի, այլ՝ հաւատի արդարութեան միջոցով. 14քանի որ, եթէ ժառանգները նրանք են, որ օրէնքի ուժով են ժառանգ, ապա ընդունայն է հաւատը եւ դատարկ՝ խոստումը. 15որովհետեւ օրէնքը բարկութիւն է առաջ բերում. ուր չկայ օրէնք, չկայ եւ օրինազանցութիւն։ 16Ահա թէ ինչու հաւատից է խոստումը, որպէսզի դա ըստ շնորհի լինի եւ որպէսզի խոստումը ի զօրու լինի Աբրահամի ամբողջ սերնդի համար, ոչ միայն այն սերնդի համար, որ օրէնքի ուժով է ժառանգ, այլեւ բոլոր նրանց համար, որոնք ունեն հաւատը Աբրահամի, որը մեր բոլորի հայրն է. 17ինչպէս որ գրուած էլ է. «Քեզ կարգեցի հայր բազում ազգերի»։ Նա հայր է Աստծու առաջ, որին հաւատաց, թէ կենդանացնում է մեռելներին եւ չեղած բաները գոյութեան է կոչում։

ԱԲՐԱՀԱՄԻ ՀԱՒԱՏԸ

18Աբրահամը, որ անյուսութեան մէջ էր, յոյսով հաւատաց, որ ինքը կը լինի բազում ազգերի հայր, ինչպէս որ ասուել էր, թէ՝ այսպէ՛ս պիտի լինի քո սերունդը։ 19Եւ նա չերկմտեց իր հաւատի մէջ, թէպէտ նայեց իր մարմնին արդէն իբրեւ մեռած մարմնի, - քանի որ հարիւր տարեկանի մօտ էր, - եւ Սառայի մեռած արգանդին։ 20Բայց Աստծու խոստման վրայ չերկմտեց անհաւատութեամբ, այլ զօրացաւ հաւատով, տուեց Աստծուն 21եւ հաստատապէս համոզուեց իր մտքում, թէ նա, որ խոստացաւ, կատարելու կարո՛ղ է։ 22Դրա համար այդ նրան որպէս արդարութիւն համարուեց։

23Արդ, միայն Աբրահամի համար չէ, որ գրուած է, թէ այս բանը նրա համար արդարութիւն համարուեց. 24այլ համարուելու է եւ մե՛զ համար, որ հաւատում ենք Նրան, որ մեռելներից յարութիւն տուեց Յիսուսին՝ մեր Տիրոջը, 25որ մահուան մատնուեց մեր յանցանքների համար եւ յարութիւն առաւ, որ մեզ արդարացնի։

Էջմիածին · HYEJB1994