Հռովմայեցիս

5

ԽԱՂԱՂՈՒԹԻՒՆ ԱՍՏԾՈՒ ՀԵՏ

1Ուրեմն, հաւատով արդարացուած, խաղաղութիւն Աստծու հետ մեր Տէր Յիսուս Քրիստոսով, 2որի միջոցով էլ կարողացանք, հաւատով, մերձենալ այն շնորհին, որի մէջ եւ կանք ու պարծենում ենք Աստծու փառքի յոյսով։ 3Եւ ոչ միայն այսքանը. այլեւ պարծենում ենք մեր նեղութիւնների մէջ եւս, քանզի գիտենք, որ նեղութիւնները համբերութիւն են բերում, 4համբերութիւնը՝ փորձառութիւն, փորձառութիւնը՝ յոյս։ 5Յոյսը երբեք չի ամաչեցնում, որովհետեւ Աստծու սէրը սփռուած է մեր սրտերում Սուրբ Հոգու միջոցով, որ տրուեց մեզ. 6արդարեւ, մինչդեռ տկար էինք, Քրիստոս, ճիշտ ժամանակին, մեզ՝ մեղաւորներիս համար մեռաւ. 7որովհետեւ արդար մարդու համար հազիւ թէ մէկը մեռնի, բայց մարդու համար թերեւս մէկը համարձակուի մեռնել։ 8 իր սէրը մեր հանդէպ յայտնեց նրանով, որ, մինչդեռ մեղաւոր էինք, Քրիստոս մեզ համար մեռաւ։ 9Այժմ, որ մենք արդարացուած ենք նրա արեամբ, որչա՜փ եւս առաւել նրանով փրկուած պիտի լինենք այդ բարկութիւնից. 10որովհետեւ, եթէ, մինչ էինք, հաշտուեցինք Աստծու հետ նրա Որդու մահուամբ, որչա՜փ եւս առաւել, երբ արդէն հաշտուած ենք, փրկուած պիտի լինենք նրա կեանքով։ 11Եւ ոչ միայն այսքանը. այլ նաեւ պարծենում էլ ենք Աստուծով մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով, որով եւ հաշտութիւնն իսկ ընդունեցինք։

ՄԷԿ ՄԱՐԴՈՎ՝ ՄԵՂՔ, ՄԷԿ ՄԱՐԴՈՎ՝ ՓՐԿՈՒԹԻՒՆ

12Ինչպէս որ մէկ մարդով մեղքը մտաւ, եւ մեղքով էլ՝ մահը, այնպէս էլ բոլոր մարդկանց մէջ տարածուեց մահը, որովհետեւ բոլորն էլ մեղանչեցին. 13քանզի մինչեւ օրէնքը մեղքը աշխարհում կար. բայց մեղքը չի համարւում, ուր չկայ օրէնք. 14սակայն մահը թագաւորեց Ադամից մինչեւ նոյնիսկ նրանց վրայ, որոնք Ադամի յանցանքի նման յանցանք չգործեցին, Ադամի, որը օրինակն է նրա, որ գալու էր։ 15Բայց շնորհն այնպէս չէ, ինչպէս յանցանքը. որովհետեւ, եթէ մէկի յանցանքով շատեր մեռան, որչա՜փ եւս առաւել Աստծու շնորհները եւ պարգեւները մէ՛կ մարդու՝ Յիսուս Քրիստոսի շնորհով աւելացան շատերի մէջ։ 16Եւ այս պարգեւները այնպէս չեն, ինչպէս որ է մէկ մարդու մեղքի հետեւանքը. որովհետեւ մէկի մեղքի դատաստանը դատապարտութիւն բերեց, իսկ շնորհը գործուած շատ մեղքերի արդարութիւն բերեց. 17արդարեւ, եթէ մէկ մարդու յանցանքով մահը թագաւորեց միայն այդ մէկով, որչա՜փ եւս առաւել նրանք, որ շնորհի առատութիւն եւ արդարութեան պարգեւներ են ստանում, կեանքի մէջ պիտի թագաւորեն միակ Յիսուս Քրիստոսի միջոցով։ 18Ապա ուրեմն, ինչպէս մէկ մարդու յանցանքով բոլոր մարդիկ դատապարտութեան մատնուեցին, նոյնպէս եւ մէկի արդարութեամբ բոլոր մարդիկ պիտի հասնեն կեանքի արդարութեան շնորհին. 19որովհետեւ, ինչպէս մէկ մարդու անհնազանդութեամբ շատ մեղաւորներ եղան, նոյնպէս եւ մէկի հնազանդութեամբ շատ արդարներ պիտի լինեն։ 20Բայց օրէնքը մէջտեղ ընկաւ, որպէսզի յանցանքները բազմանան. որովհետեւ, ուր որ մեղքը շատացաւ, շնորհն առաւել եւս շատացաւ։ 21Ինչպէս որ մեղքը թագաւորեց մահուան մէջ, նոյնպէս եւ շնորհը պիտի թագաւորի արդարութեամբ մինչեւ յաւիտենական կեանք մեր Տէր Յիսուս Քրիստոսի միջոցով։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն