Սիրաք

12

ՃՇՄԱՐԻՏ ԵՒ ԿԵՂԾ ԲԱՐԵԿԱՄՆԵՐ

1Եթէ բարիք ես անում, իմացիր՝ ում ես անում, եւ կը ստանաս քո բարիքի դիմաց։

2՛ք արա բարեպաշտին եւ փոխարէնը հատուցում կը ստանաս եթէ ոչ նրանից, ապա՝ Բարձրեալից։

3Բարիք չկայ նրա համար, ով մշտապէս չարիք է գործում եւ ողորմածութիւն չի ցուցաբերում։

4Օգնի՛ր բարեպաշտին եւ ձեռք մի՛ երկարիր մեղաւորին։

5Բարի՛ք արա խոնարհին եւ մի՛ օգնիր ամբարշտին,

6պահի՛ր քո հացը եւ մի՛ տուր նրան, որպէսզի դրանով նա քեզ չյաղթի,

7այլապէս կրկնակի չարիք կը ստանաս նրան արած քո բոլոր բարութիւնների դիմաց, որովհետեւ Բարձրեալն ատում է մեղաւորներին եւ վրէժ առնում ամբարիշտներից։ Օգնի՛ր բարի մարդուն եւ զօրավիգ մի՛ եղիր մեղաւորին։

8Բարեկամը չի ճանաչւում երջանկութեան մէջ, եւ ոչ էլ թշնամիդ վշտակից կը լինի քեզ։

9Մարդու երջանկութեան ժամանակ տրտմութեան մէջ են լինում նրա թշնամիները, իսկ նրա վշտի ժամանակ նրա բարեկամը լքում է նրան։

10Յաւիտեան մի՛ հաւատա քո թշնամուն, քանզի ինչպէս պղինձն է ժանգոտւում, այնպէս էլ՝ նրա չարութիւնը։

11Եթէ թէկուզ նա խոնարհուի եւ գլխահակ գնայ, ուշքդ վրա՛ն պահիր եւ զգուշացի՛ր նրանից, նրա առջեւ մաքուր հայելու նման եղիր ու կ’իմանաս, որ նա իսպառ չի մաքրուել ժանգից։

12Նրան մի՛ պահիր քեզ մօտ, որպէսզի քեզ կործանելով չգրաւի քո տեղը։ Նրան մի՛ նստեցրու քո աջ կողմը, որպէսզի երբեւէ չյաւակնի քո աթոռին. ի վերջոյ դու կը հասկանաս իմ խօսքերը եւ չես ափսոսայ իմ խրատների համար։

13Ինչպէս նա, ով կարեկցում է խայթուած օձահմային, եւ նա, ով գնում է գազանների դէմ, այդպէս է եւ նա, ով ընդառաջ է գնում մեղաւոր մարդուն ու շաղախւում նրա մեղքերին։

14Մի պահ նա կը լինի քեզ հետ, եւ երբ բաժանուես, չի համբերի։

15Թշնամին քաղցր է իր շրթունքներով, բայց իր սրտում խորհում է խորխորատի մէջ քեզ կործանելու մասին։

17Թշնամին իր աչքերով է արտասւում, բայց եթէ յարմար պահ գտնի, արիւնից չի յագենայ։

18Եթէ քեզ չարիք պատահի, նրան այնտեղ կը գտնես քեզանի՛ց առաջ եւ, օգնութեան փոխարէն, նա ոտք կը դնի քո առջեւ։

19Նա թափ կը տայ իր գլուխը, ծափ կը զարկի ձեռքով, իբր շատ է տագնապում, եւ կեղծ զարմանքով կ’այլայլի իր երեսը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն