Սիրաք

20

ԽՐԱՏ ՏԵՂԻՆ ԽՕՍԵԼՈՒ ԵՒ ԼՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1Որքա՜ն աւելի լաւ է յանդիմանել, քան ինքն իր մէջ ։

2Ով բռնութեամբ է դատ անում, նման է այն ներքինուն, որ բռնանում է կոյսի կուսութեանը։

5Մարդ կայ, որ շատախօսութեան պատճառով ատելի է դառնում բոլորին, մարդիկ էլ կան, որոնց բերանում չկայ։

6Կան որ լուռ են, քանզի չգիտեն խօսելու ժամանակը։

7Իմաստուն մարդը լռում է մինչեւ խօսելու պահը, բայց ով անզգամ եւ ամբարիշտ է, առաջ է վազում։

8Ով շատախօսում է, կ’արհամարհուի, եւ ով անչափ սաստում է իր խօսքով, ատելի կը լինի։

ՀԱԿԱԴՐՈՒԹԻՒՆՆԵՐ

9Կայ յաջողութիւն, որ չարիք է մարդուն, գիւտ էլ կայ, որ կորուստ է։

10Կայ ողորմութիւն, որ չի օգնում, բայց ողորմութիւն էլ կայ, որ կրկնակի հատուցում ունի։

11Նուաստութիւն կայ, որ փառքից է գալիս, էլ կայ, որ խոնարհութիւն է տալիս։

12Կան որ փոքր բանի համար գլուխ են բարձրացնում, եւ կան, որ մեծ բանը փոքր բանի տեղ են դնում, բայց կան, որ եօթնապատիկ տուժում են։

13Ով խօսքով իմաստուն է, իր անձը սիրելի է դարձնում, բայց տխմարների շնորհներն ամաչեցնում են իրենց։

14Անզգամների ողորմութիւնը օգուտ չի բերի, քանզի նրանց աչքը մէկի փոխարէն շատն է ակնկալում։

15Քիչ է տալիս, բայց շատ է նախատում, եւ իր բերանը բացում է իբրեւ քարոզիչ։

16Հիմա փոխ կը տայ, իսկ վաղը յետ կը պահանջի. այդպիսին Տիրոջ եւ մարդկանց համար ատելի է։

17Տխմարն այսպէս է ասում. «Ես բարեկամ չունեմ, եւ իմ գործերի համար հատուցում չկայ։

18Իմ հացն ուտողները կեղծաւոր են»։

19Որքա՜ն յաճախ եւ ինչքա՜ն շատերը պէտք է ծիծաղեն նրանց վրայ։

20Լաւ է ոտքից սայթաքել, քան լեզուից. այդպէս էլ չարերի կործանումը շուտ կը հասնի։

21Ապաշնորհ մարդը նման է տարադէպ առասպելի։

22Անմիտ մարդու շուրթերին առակներն անարժէք են դառնում, քանզի նա չի ասում ժամանակին։

23Մարդ կայ, որ տկարութեան պատճառով անկարող է գործել. նա իր հանգստութեան մէջ խղճի խայթ չի զգում։

24Մարդ կայ, որ ամօթի պատճառով է հոգին կորցնում. նա կը կորչի իր մարդահաճութեան համար։

25Մարդ էլ կայ, որ բարեկամի պատճառով է ամօթը յանձն առնում եւ իզուր նրան դարձնում ։

26Մարդու մէջ չար բիծ է ։

27Այլ բան է գողութիւնը եւ այլ բան՝ ստութիւնը, սակայն երկուսից էլ կորուստ են ժառանգում։

28Մարդու հոգուն անարգանք են իր սրտի վատ խօսքերը, եւ նրա ամօթը միշտ մնում է իր հետ։ Որդեա՛կ, պահի՛ր իմ խօսքերը եւ օր ու գիշեր դրանց մասի՛ն մտածիր իբրեւ հարազատ որդի եւ ազնիւ ժառանգ, իսկ նա, ով չի նորոգում եւ բարձրացնում նախնիների առաքինութիւնը, նա ամօթ եւ նախատինք է իր պապերի համար եւ մի նոր ։

ՀԵՏԵՒԵԼ ՆԱԽՆԻՆԵՐԻ ԲԱՐԻ ՕՐԻՆԱԿԻՆ

29Ով խօսքով իմաստուն է, առաջ կը տանի իրեն, եւ գիտուն մարդը հաճելի կը լինի մեծամեծներին։

30Ով որ մշակի հողը, կը բարձրացնի իր ցորենի դէզը, եւ ով որ հաճելի լինի մեծամեծներին, կը քաւի իր անիրաւութիւնը։

31Նուէրներն ու կաշառքը կուրացնում են իմաստունների աչքը եւ, ինչպէս բերանի կապ, կաշկանդում յանդիմանութիւնը։

32Թաքուն է իմաստութիւնը, եւ անյայտ՝ գանձը. երկուսից էլ ի՞նչ օգուտ։

33Լաւ է այն մարդը, որ թաքցնում է իր յիմարութիւնը, քան այն մարդը, որ թաքցնում է իր իմաստութիւնը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն