Սիրաք

26

ԵՐՋԱՆԻԿ ԱՄՈՒՍՆՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

1Երանելի է կնոջ ամուսինը, եւ բազում է նրա օրերի թիւը։

2Բարեգործ կինն ուրախացնում է իր ամուսնուն եւ նրա տարիները լցնում խաղաղութեամբ։

3Բարի կինը մի բարի բաժին է, որ Տէրը տալիս է իրենից երկնչողներին. հարուստ թէ ՝

4նրանց սիրտը գոհ է նրանից, եւ նրանց դէմքը միշտ ուրախ է։

ԶԳՈՒՇԱՆԱԼ ՉԱՐ ԿԱՆԱՆՑԻՑ

5Երեք բանի վրայ կասկածեց իմ սիրտը, բայց կայ մի չորրորդը, որի համար աղօթում եմ վախից։

6Դրանք են՝ քաղաքի բանսարկութիւնը, ամբոխի վրդովմունքը

7եւ սուտ չարախօսութիւնը, որոնք մահից աւելի դաժան են։

8Բայց սրտի ցաւ եւ սուգ է այն կինը, որ չարանախանձ է մէկ այլ կնոջ,

9լեզուանի գազան է, որ խոցում է բոլորին։

10Չար կինը եզան երերացող լուծ է. ով բռնի այն՝ է բռնում։

11Մեծ խայտառակութիւն է հարբեցող կինը, որ չի ծածկում իր ամօթը։

12Կնոջ պոռնկութիւնը իմացւում է նրա շարժուձեւերից, նրա աչքերի հայեացքից եւ նրա արտեւանունքներից։

13Անամօթ դստեր վրայ հսկողութի՛ւն հաստատիր, որպէսզի համարձակութիւն ստանալով՝ նա ինքնագլուխ չլինի։

14Լիրբ կնոջ աչքից զգո՛յշ եղիր եւ մի՛ զարմացիր, եթէ քո դէմ էլ յացանք գործի։

15Ինչպէս ծարաւած ճանապարհորդը, նա բերանը բացում եւ խմում է ամէն տեսակ մօտիկ ջրերից, նստում է ամէն տեսակ վրանի առջեւ եւ կապարճի պէս բացւում առաջին իսկ նետի դէմ։

ԳՈՎՔ ԿԱՏԱՐԵԱԼ ԿՆՈՋ

16Կնոջ շնորհը հրճուանք է նրա ամուսնուն, եւ նրա ողջախոհութիւնը զօրացնում է նրա ոսկորները։

17Խոնարհ կինը Տիրոջ պարգեւն է. անփոխարինելի է առաքինի հոգին։

18Շնորհների վրայ է ամօթխած կինը,

19եւ համարժէք կշիռ չկայ նրա զուսպ հոգու համար։

20Տիրոջ բարձունքներում ծագող արեգակ է

21բարի կնոջ գեղեցկութիւնն իր տան յարդարանքի մէջ։

22Ինչպէս լուսատու ճրագն է մաքուր աշտանակի վրայ, այնպէս էլ երեսի գեղեցկութիւնն է հանդարտ հասակի ։

23Ինչպէս ոսկեղէն սիւներն են արծաթեղէն խարիսխների վրայ, այնպէս էլ գեղեցիկ ոտքերն են խոնարհ գարշապարների վրայ։

25Սիրտս տխուր է երկու բանի համար, եւ կայ մի երրորդ բան, որից իմ մէջ ցասում առաջացաւ։

26Դրանք են՝ պատերազմող մարդը, որն աղքատութեան պատճառով է թշուառ, եւ իմաստուն մարդիկ, որոնք արհամարհուած են։

27Բայց ով արդարութիւնից դառնում է դէպի մեղքը, Տէրը նրա համար սուր է պատրաստում։

28Դժուար թէ վաճառականը խուսափի յանցանքներից, եւ պանդոկապանը արդարանայ մեղքերից։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն