Սիրաք
35
ԽՐԱԽՃԱՆՔԻ ՄԷՋ ԻՐԵՆ ՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
1Եթէ քեզ առաջնորդ են կարգել խրախճանքի մէջ, մի՛ հպարտացիր, նրանց մէջ եղի՛ր իբրեւ նրանցից մէկը։
2Հո՛գ տար նրանց մասին եւ յետոյ նստիր, նրանց բոլոր կարիքները կատարելուց յետոյ բազմի՛ր, որպէսզի ուրախանաս նրանց հետ
3եւ լաւ կառավարելու համար պսակ ստանաս։
4Խօսի՛ր, երբ աւագը դու ես, քանզի քեզ է վայել խօսել ստոյգ իմաստութեամբ.
5մի՛ խանգարիր երաժիշտներին։
6Երբ ունկնդրում են քեզ, խօսքդ մի՛ երկարիր եւ իզուր մի՛ իմաստախօսիր։
7Ինչպէս փայլուն ակն է ոսկէ զարդի վրայ,
8եւ զմրուխտէ ակը՝ ոսկու շրջանակի վրայ, այնպէս էլ երաժիշտների նուագը քաղցր է գինու վրայ։
10Եթէ երիտասարդ ես, խօսի՛ր եթէ քեզ պէտք է, հազիւ մէկ-երկու խօսք ասա, եթէ հարցնեն։
11Ասա՛ գլխաւորը, քիչ խօսքով՝ շատը։
12Եղի՛ր նրա նման, ով իմանում է, բայց լուռ է լինում։
13Մեծամեծներին մի՛ հաւասարուիր, եւ ուր նրանք խօսում են, մի՛ շաղակրատիր։
14Որոտից առաջ փայլակն է շուտ երեւում, իսկ ամօթխածից առաջ շնորհն է շտապում։
15Զարթնի՛ր ժամանակին, մի՛ եղիր վերջինը, գնա՛ քո տունը եւ մի՛ ծուլացիր։
16Զուարճացի՛ր այնտեղ եւ քո կա՛մքն արա, բայց ոչ մեղք գործելով եւ ամբարտաւանութեամբ։
17Այս բաների համար օրհնի՛ր քո Արարչին, որ կերակրում է քեզ իր բարիքներով։
ԸՆԹԱՆԱԼ ԸՍՏ ՏԻՐՈՋ ԿԱՄՔԻ
18Ով Տիրոջից երկնչում է, խրատ կը ստանայ, եւ ովքեր առաւօտ կանուխ դիմում են նրան, հաճութիւն կը գտնեն։
19Ով օրէնք է փնտռում, կը լցուի նրանով, եւ ով կեղծաւորութիւն անի, նրանո՛վ կը գայթակղուի։
20Ովքեր երկնչում են Տիրոջից, իրաւունք կը գտնեն եւ արդարութիւնն իբրեւ լոյս կը վառեն։
21Մեղաւոր մարդը խորշում է յանդիմանութիւնից եւ ըստ իր հայեցողութեան գտնում է արդարացման օրինակներ։
22Հպարտը եւ ամբարտաւանը չեն զարհուրում Տիրոջ երկիւղից։
23Առանց մտածելու մի՛ անտեսիր իմացութիւնը։
24Առանց խորհրդածութեան ոչինչ մի՛ արա եւ անելուց էլ մի՛ զղջա։
Էջմիածին · HYEJB1994