Տիտոս

1

ՈՒՂԵՐՁ ԵՒ ՈՂՋՈՅՆ

1Պօղոսը՝ ծառայ Աստծու եւ առաքեալ Յիսուս Քրիստոսի, որ կոչուած է բերելու Աստծու ընտրեալներին հաւատի եւ ճշմարտութեան գիտութեանը, որ աստուածապաշտութեամբ է 2եւ յաւիտենական կեանքի յոյսով, որը խոստացաւ անսուտն յաւիտենական ժամանակներից առաջ, 3բայց յայտնեց իր խօսքը իր ժամանակին՝ քարոզութեամբ, որին ես հաւատարիմ եղայ ըստ մեր Փրկիչ Աստծու հրամանի. 4Տիտոսին՝ հասարակաց հաւատի մէջ իմ սիրելի որդուն, շնո՜րհ եւ խաղաղութի՜ւն Աստծուց եւ մեր Փրկիչ Քրիստոս Յիսուսից։

ՏԻՏՈՍԻ ԱՌԱՔԵԼՈՒԹԻՒՆԸ ԿՐԵՏԷՈՒՄ

5Դրա համար իսկ քեզ թողեցի Կրետէում, որպէսզի, ինչ պակաս բան որ կայ, ուղղես եւ իւրաքանչիւր քաղաքում երէցներ կարգես, ինչպէս որ ես պատուիրեցի քեզ։ 6Կարգես մի այնպիսի մարդու, որ լինի անբասիր, մէ՛կ կնոջ մարդ, ունենայ հաւատացեալ որդիներ, որոնք անառակութեան մէջ ամբաստանուած կամ անհնազանդ չլինեն, 7քանի որ պէտք է, որ եպիսկոպոսն անբասիր լինի, որպէս Աստծու տնտես. Ոչ յանդուգն, ոչ բարկացող, ոչ , ոչ կռուարար, ոչ շահասէր, 8այլ՝ հիւրասէր, բարեսէր, խոհեմ, արդար, սուրբ, ժուժկալ, 9ամուր կապուած վարդապետութեան հաւատի խօսքին, որպէսզի կարողանայ յորդորել ողջամիտ վարդապետութեամբ եւ կշտամբել հակառակորդներին. 10քանզի անհնազանդներ շատ կան, դատարկախօսներ, մոլորեցնողներ, մանաւանդ եթէ հրէութիւնից դարձածներից են. 11նրանց բերանը պէտք է փակել. Նրանք կործանում են բոլոր ընտանիքները եւ շահամոլութեան համար ուսուցանում են այնպիսի բաներ, որ պէտք չէ ուսուցանել։

12Նրանցից մէկը, իրենց իսկ մարգարէն, ասաց. «Կրետացիները մշտապէս ստախօսներ են, չար գազաններ, դատարկապորտներ»։ 13Եւ ստոյգ է այս վկայութիւնը. Ուստի նրանց խստագոյնս կշտամբի՛ր, որպէսզի առողջ լինեն հաւատի մէջ 14եւ չնայեն հրէական առասպելներին եւ ճշմարտութիւնից շեղուած մարդկանց հրահանգներին։ 15Ամէն ինչ մաքուր է խղճմտանքով մաքուր եղողների համար, բայց պիղծերի եւ անհաւատների համար ոչ մի բան մաքուր չէ։ Եւ նրանց միտքն ու խղճմտանքը պղծուած են։ 16Խոստովանում են, որ գիտեն Աստծուն, բայց իրենց գործերով ուրանում են նրան. Պիղծ են, անհնազանդ եւ ամէն գործի համար՝ անպէտք։

Էջմիածին · HYEJB1994