Տիտոս

2

ՈՂՋԱՄԻՏ ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԻՒՆ

1Բայց դու սովորեցրո՛ւ այն, ինչ որ վայել է ողջամիտ վարդապետութեանը. 2որ ծերերը լինեն զգաստ, պարկեշտ, խոհեմ, ողջամիտ՝ հաւատի, սիրոյ, համբերութեան, մէջ։ 3Պառաւ կանայք նոյնպէս լինեն զգաստ եւ սրբերին վայել վարմունք ունենան. ոչ բանսարկու, ոչ գինեմոլ, այլ՝ բարեխրատ, 4որ խրատեն դեռատի կանանց՝ սիրելու իրենց մարդկանց, լինելու որդեսէր, 5խոհեմ, մաքրակենցաղ, տնարար, բարեգործ, հնազանդ իրենց մարդկանց, որպէսզի Աստծու խօսքը եւ վարդապետութիւնը չանարգուի։ 6Երիտասարդներին նոյնպէս յորդորի՛ր լինել խոհեմ, 7քո անձը բոլորին օրինակ դարձրո՛ւ գործերի համար, ուսուցման մէջ պահի՛ր անեղծութիւն, սրբութիւն, պարկեշտութիւն, 8ողջամիտ ՝ պարսաւանքի տեղի չտուող, որպէսզի, ով որ հակառակուի, ամօթով մնայ եւ մեր մասին ասելու որեւէ չար բան չունենայ։ 9Յորդորի՛ր ծառաներին, որ հնազանդ լինեն իրենց տէրերին եւ ամէն ինչում լինեն հաճելի նրանց. ոչ հակառակուող, 10ոչ շորթող, այլ ցոյց տան կատարեալ հաւատարմութիւն՝ բարութեամբ, որպէսզի մեր Փրկչի՝ Աստծու վարդապետութիւնը ամէն ինչում զարդարեն։

ՓՐԿՉԱԿԱՆ ՇՆՈՐՀԻ ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆԸ

11Քանզի իր շնորհը յայտնեց որպէս փրկութեան միջոց բոլոր մարդկանց, 12, որ խրատում է մեզ, որ մերժենք ամբարշտութիւնը եւ աշխարհիկ ցանկութիւնները, այս աշխարհում ապրենք զգաստութեամբ, աստուածապաշտութեամբ 13եւ ակնդէտ սպասենք երանելի յոյսին եւ փառքի յայտնութեանը մեծն Աստծու եւ մեր Փրկչի՝ Յիսուս Քրիստոսի, 14որ իր անձը տուեց մեզ համար, որպէսզի մեզ փրկի ամէն անօրէնութիւնից եւ մաքրի որպէս իրեն սեփական ժորովուրդ՝ նախանձախնդիր բարի գործերի։ 15Այս բաները խօսի՛ր, յորդորի՛ր եւ յանդիմանի՛ր ամենայն խստութեամբ, որպէսզի չլինի մէկը, որ քեզ արհամարհի։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն