Տոբիթ

12

ՌԱՓԱՅԷԼԸ ՅԱՅՏՆՈՒՄ Է, ԹԷ ՈՎ Է ԻՆՔԸ

1Տոբիթը կանչեց իր որդի Տուբիին ու ասաց նրան. «Որդեա՛կ, այժմ տես, թէ ի՛նչ վարձ ես ուզում տալ հետդ եկած մարդուն. արժէ, որ աւելին տաս»։ 2Տուբին նրան ասաց. «Հա՛յր, ինձ ոչինչ չի պակասի, եթէ նրան տամ բերուած ունեցուածքիս կէսը, 3որովհետեւ ինձ ողջ առողջ բերեց քեզ մօտ, բուժեց իմ կնոջը, բերեց իմ արծաթը եւ քեզ նոյնպէս առողջացրեց»։ 4Ծերունին ասաց. «Իրաւացի է նրան տալը»։ 5Եւ նա կանչեց Հրեշտակին ու ասաց նրան. «Վերցրո՛ւ դու կէսն այն ամէնի, որ բերեցիր»։

6Այն ժամանակ Հրեշտակը կանչեց նրանց երկուսին եւ ասաց. «Դուք Աստծո՛ւն օրհնեցէք, նրա՛ն խոստովանեցէք, փա՛ռք տուէք նրան եւ բոլոր ապրողներին պատմեցէ՛ք այն մասին, ինչ նա արեց ձեզ հետ, որովհետեւ է Աստծուն օրհնելը, նրա անունը բարձրացնելը եւ Աստծու գործերի պատգամները պատուով մեծացնելը. մի՛ յապաղէք նրան բարեբանելու։ 7Լաւ է թագաւորի գաղտնիքը թաքցնել, իսկ Աստծու գործերը փառքով յայտնել։ Բարի՛ն գործեցէք, եւ չարը ձեզ չի հանդիպի։ 8Բարի են աղօթքները՝ պահեցողութիւններով, ողորմութիւններով եւ արդարութիւններով. բարի է քիչ ունեցուածքը արդարութեամբ, քան շատը՝ անիրաւութեամբ. լաւ է ողորմութիւններ անել, քան ոսկու գանձ կուտակել. 9ողորմութիւնը փրկում է մահից, նա ինքն էլ մարդուն մաքրում է բոլոր մեղքերից. ովքեր ողորմութիւններ եւ արդարութիւններ են անում, լցւում են կեանքով, 10իսկ ովքեր են գործում, նրանք իրենց կեանքի դէմ պատերազմողներ են։ 11Այժմ ես ձեզանից ոչինչ չեմ թաքցնի, որովհետեւ արդէն ասացի, որ լաւ է արքայի գաղտնիքները թաքցնել, իսկ Աստծու գործերը փառքով յայտնել։ 12Երբ աղօթելու կանգնեցիր դու, նաեւ քո հարս Սառան, ես ձեր աղօթքների յիշատակը մատուցեցի սուրբ Աստծուն. իսկ երբ դու էիր մեռելներին, ես քեզ հետ էի. 13երբ դու չյապաղեցիր վեր կենալ, թողեցիր քո ճաշը, որպէսզի գնաս եւ թաղես մեռելը, ես չմոռացայ քեզ. երբ բարիքներ էիր գործում, ես կրկի՛ն քեզ հետ էի։ 14 ինձ ուղարկեց բժշկելու քեզ եւ քո հարս Սառային։ 15Ես Ռափայէլն եմ՝ մէկն այն եօթը սուրբ հրեշտակներից, որոնք վեր են հանում աղօթքները, մտնում սուրբ եւ փառաւոր Աստծու մօտ եւ մատուցում նրան»։ 16Նրանք երկուսն էլ շփոթուեցին ու երեսնիվայր ընկան գետնին, որովհետեւ շատ էին վախեցել։ 17Հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցէք, թո՛ղ խաղաղութիւն լինի ձեզ, օրհնեցէք Աստծո՛ւն, 18որովհետեւ ես ոչ թէ իմ շնորհով եկայ, այլ ձեր Աստծու կամքով. 19նրան օրհնեցէ՛ք յաւիտեան, որովհետեւ այն բոլոր օրերին, որ ես երեւում էի ձեզ, ո՛չ կերայ եւ ո՛չ խմեցի, այլ դուք ինձ տեսնում էիք որպէս ։ 20Այժմ խոստովանեցէ՛ք ձեր Աստծուն, որովհետեւ ես բարձրանում եմ նրա մօտ, ով ուղարկեց ինձ. եւ դուք գրեցէ՛ք այս ամենի մասին, որ եղաւ ու կատարուեց»։

21Եւ այս ամէնը գրուեց իմ Գրքի մէջ։ Իսկ նրան այլեւս չտեսան։ 22Նրանք գոհութիւն էին մատուցում Աստծուն նրա մեծագործութիւնների համար եւ նրա համար, թէ ինչպէս իրենց յայտնուեց Տիրոջ Հրեշտակը։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն