Տոբիթ
9
ՌԱՓԱՅԷԼԸ ԲԵՐՈՒՄ Է ԱՐԾԱԹԸ
1Տուբին կանչեց Ռափայէլին եւ ասաց նրան. 3«Եղբա՛յր Ազարիա, դու հետդ վերցրո՛ւ մի պատանի եւ երկու ուղտ ու գնա՛ Մարաց Ռագիւս քաղաքը՝ Գաբայէլի մօտ, եւ պահելու տրուած արծաթը բե՛ր ինձ. հետդ առնելով հարսանիք կը բերես նաեւ իրեն՝ Գաբայէլին, 4որովհետեւ Ռագուէլը երդուեց, թէ՝ “Քեզ չեմ արձակի”։ 5Այժմ իմ հայրն օրերն է հաշւում։ Եթէ ուշանանք, շատ կը վշտանայ ու կը տրտմի»։ 6Ռափայէլը գնաց եւ իջեւանեց Գաբայէլի մօտ, նրան տուեց մուրհակը։ Գաբայէլը բերեց արծաթի կնքուած պարկերը ու տուեց նրան։ 12Եւ առաւօտեան կանուխ նրանք գնացին հարսանիք։ Տուբին ուրախացաւ իր կնոջ հետ։