Իմաստութիւն Սողոմոնի

15

ԻՍՐԱՅԷԼԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԿՌԱՊԱՇՏ ՉԷ

1Բայց դու, Աստուա՛ծդ մեր, քաղցր ես եւ ճշմարիտ, համբերատար ես եւ ողորմածութեամբ ղեկավարում ես բոլորին։

2Եթէ էլ ենք գործում, քոնն ենք, որովհետեւ գիտենք քո զօրութիւնը, բայց չենք մեղանչի, որովհետեւ գիտենք, որ քեզ ենք պատկանում։

3Չէ՞ որ քեզ ճանաչելն իսկ բովանդակ արդարութիւն է, եւ քո զօրութիւնը գիտենալը՝ արմատ անմահութեան։

4Մեզ չմոլորեցրեց մարդկային չարարուեստ հնարագիտութիւնը, եւ ոչ էլ կարծեցեալ նկարիչների անպտուղ աշխատանքը՝ պէս-պէս գոյներով ծեփուած այն պատկերները,

5որոնց տեսքը ցանկալի է անմիտներին, եւ որոնք փափագում են մեռեալ արձանի այդ անշունչ կերպարանքը։

6Չարիքի արուեստագէտներ են բոլոր նրանք, ովքեր փայփայում են այդ յոյսը. նաեւ՝ թէ՛ նրանք, որ կերտում են այդ կուռքերը, թէ՛ նրանք, որ փափագում են, եւ թէ՛ նրանք, որ պաշտում են դրանք։

ԿՈՒՌՔԵՐ ՊԱՏՐԱՍՏՈՂԻ ՅԻՄԱՐՈՒԹԻՒՆԸ

7Բրուտը շաղելով փափուկ կաւը՝ դնում է պտտուող գործիքի վրայ եւ անօթ է շինում մեր բոլորի կարիքների համար. սակայն միեւնոյն կաւից միանման շինուած այդ անօթներից թէ ո՛րն է ծառայելու սրբութիւններին, ո՛րը՝ բոլորովին հակառակ գործերի, թէ ո՛րն ինչի հարկաւոր կը լինի, - դրա համար նոյն կաւագործն է դատաւորը եւ հոգածուն։

8Եւ իզուր է, որ նա նոյն կաւից է կերտում, քանզի ինքն էլ ոչ շատ ժամանակ առաջ ստեղծուել է հողից եւ քիչ ժամանակ յետոյ, երբ իր հոգու պարտքը պահանջուի, նոյն հողին է գնալու, որից իր սկիզբն է առել։

9Սակայն նրա հոգսն այն չէ, որ ինքը պէտք է տքնի, եւ ոչ էլ այն, որ կարճատեւ է կեանքը, այլ այն, որ նա ձգտում է մրցել ոսկերիչների եւ արծաթագործների հետ, նմանւում է պղնձագործներին ու է համարում, որ գարշելի բաներ է շինում։

10Նրա սիրտը մոխիր է, յոյսը՝ արհամարհելի հող, իսկ նրա կեանքը առաւել անարգ է, քան կաւը,

11որովհետեւ նա չճանաչեց իր ստեղծողին եւ ոչ էլ նրան, որ ներգործող շունչ արարեց իր մէջ ու իր մէջ փչեց կենդանի ։

12Աւելին, նա մեր գոյութիւնը խաղ համարեց, իսկ մեր կեանքը՝ շահութաբեր տօնավաճառ, քանի որ, ասում են, որտեղից ուզում է լինի, թէկուզ հէնց չարիքից, հարկաւոր է բան շահել։

13Եւ նա բոլորից էլ լաւ գիտի, որ ինքը մեղք է գործում՝ հողեղէն նիւթից դիւրաբեկ անօթներ եւ կուռքեր շինելով։

ԵԳԻՊՏԱՑԻՆԵՐԻ ԿՌԱՊԱՇՏԱԿԱՆ ՅԻՄԱՐՈՒԹԻՒՆԸ

14Նրանք բոլորը մանուկներից անգամ անմիտ եւ խելապակաս են։ Քո ժողովրդի թշնամիները բռնադատեցին նրան,

15որովհետեւ աստուածներ համարեցին հեթանոսների բոլոր կուռքերը, որոնց ո՛չ աչքերն են պիտանի տեսնելու համար, ո՛չ ռունգերը՝ օդ շնչելու համար, ո՛չ ականջները՝ լսելու համար, ո՛չ էլ ձեռքերի մատները՝ շօշափելու համար. ոտքերն էլ ընդունակ չեն քայլելու։

16Մարդն է արարել դրանք, մուրացիկ ոգին է դրանք ստեղծել։ Ոչ մի մարդ չի կարող ստեղծել Աստծու պատկերը,

17քանի որ մահկանացու է եւ անօրէն ձեռքով մեռեալ գործ է կերտում։ Կերտողն ինքն աւելի լաւ է իր պաշտած կուռքերից, որովհետեւ ինքը կեանք է ունեցել, իսկ նրանք՝ երբեք։

18Նաեւ գարշելի են պաշտում, ինչն արդէն ծայրայեղ անմտութիւն է։

19Եթէ այդ կենդանիները համեմատուեն ուրիշների հետ, ապա աւելի վատթար պիտի համարուեն, որովհետեւ անասունը չունի այն գեղեցկութիւնը, որ կարելի է ցանկանալ։

Աստվածաշունչ «Էջմիածին» Թարգմանություն