Իմաստութիւն Սողոմոնի

7

ՍՈՂՈՄՈՆԸ ՊԱՐԶԱՊԷՍ ՄԻ ՄԱՐԴ ԷՐ

1Ես ինքս էլ մահկանացու մարդ եմ բոլորի նման եւ նախաստեղծ հողածնի ծնունդ։

2Ես եւս մարմին եմ առել մօր որովայնում տասնամսեայ ժամանակի մէջ՝ մածուելով արեամբ տղամարդու սերմից եւ համատեղ քնի ցանկալի հաճոյքից։

3Ես էլ ծնուելով՝ շնչեցի նոյն ընդհանուր օդը եւ համանման վշտերի նոյն երկիրն ընկայ։

4Առաջին բարբառս բոլորի նման նոյն լացը եղաւ, եւ ես էլ սնուեցի խանձարուրի եւ հոգսերի մէջ։

5Թագաւորներից ոչ ոք ուրիշ սկիզբ չի ունեցել.

6աշխարհը մէկ մուտք ունի բոլորի համար եւ մէկ ընդհանուր ։

7Դրա համար էլ աղօթելով խնդրեցի, եւ ինձ իմաստութիւն տրուեց, կանչեցի առ , եւ իմաստութեան եկաւ իմ մէջ։

8Ես նախամեծար համարեցի այն, քան իշխանութիւնն ու գահը, եւ հարստութիւնը ոչինչ համարեցի նրա համեմատութեամբ։

9Ես այն չնմանեցրի թանկարժէք քարերի, որովհետեւ ոսկին մի բուռ աւազ է նրա առաջ, իսկ արծաթը նրա համեմատութեամբ՝ մի բուռ կաւ։

10Առողջութիւնից եւ գեղեցկութիւնից առաւել՝ ես սիրեցի այն, եւ նախընտրեցի լոյսից առաւել, որովհետեւ անմարելի է նրանից բխող լոյսը։

11Ես նրա շնորհիւ շռայլ բարիքներ ստացայ, եւ նրա օգնութեամբ հասայ անթիւ հարստութեան։

12Ես հրճուեցի բոլոր նրանց հետ, ում առաջնորդում էր իմաստութիւնը, բայց չգիտէի, որ ամէն ինչի ծնունդ տուողը նա էր։

13Ես սովորեցի առանց նենգութեան եւ առանց նախանձի էլ բաշխում եմ, չեմ թաքցնում նրա հարստութիւնը, որովհետեւ նա անսպառ գանձ է մարդկանց համար։

14Նրանք, որ վարւում են այսպէս, բարեկամանում են Աստծու հետ՝ նրա կրթութեան ընծայած պարգեւների շնորհիւ։

ԱՍՏՈՒԱԾ՝ ԱՂԲԻՒՐ ԱՄԷՆ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ

15Տայ Աստուած, որ ես խօսեմ իրաւախոհութեամբ եւ ունենամ նրա տուած շնորհներին արժանի մտածումներ, որովհետեւ նա ինքն է իմաստութեան առաջնորդը եւ իմաստուններին ուղղութիւն տուողը,

16որովհետեւ նրա ձեռքում ենք թէ՛ մենք, թէ՛ մեր խօսքերը եւ թէ՛ ամէն մի իմաստութիւն եւ խելամիտ գործ։

17Նա ինձ տուել է եղած բաների մասին անսխալ գիտութիւնը, որ ճանաչեմ աշխարհի հաստատման կարգը եւ տարրերի ներգործութիւնը,

18ժամանակների սկիզբը, վախճանը եւ միջին մասը, արեգակի շրջանների փոփոխութիւնները եւ եղանակների շրջադարձերը,

19տարրերի պտոյտներն ու աստղերի դիրքերը,

20անասունների բարքերը եւ գազանների գազանային յատկանիշները, հողմերի շարժումներն ու մարդկանց մտքերը, տունկերի ձեւափոխութիւններն ու արմատների զօրութիւնը։

21Ես իմացայ այն ամէնը, ինչ ծածուկ էր կամ բացայայտ, որովհետեւ իմաստութիւնը, որ բոլորի ճարտարապետն է, ուսուցանեց ինձ։

ՆԵՐԲՈՂ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՆ

22Նրա մէջ կայ բանական հոգի, որ սուրբ է, , բազմաբաշխ, նուրբ, դիւրաշարժ, պարզ, անարատ, յայտնի, անվրէպ, բարեսէր, արագ, անարգել, բարերար,

23մարդասէր, հաստատուն, զգուշաւոր, անհոգ, ամենազօր, ամենահայեաց եւ կարող՝ թափանցելու մտաւոր, մաքուր եւ նրբին բոլոր բաների մէջ։

24Արդարեւ, իմաստութիւնն աւելի շարժուն է բոլոր շարժումներից եւ իր յստակութեան պատճառով թափանցում եւ անցնում է ամէն ինչից ներս։

25Նա Աստծու զօրութեան ճաճանչն է, Ամենակալի ճշմարիտ փառքի ծագումը, եւ դրա համար էլ ոչ մի պիղծ բան չի խառնւում նրան։

26Նա մշտնջենաւոր լոյսի նշոյլ է, Աստծու ներգործութեան անարատ հայելին եւ նրա վեհութեան պատկերը։

27Նա մի է, բայց ամենակարող. նա ինքնակայ է, բայց նորոգում է ամէն բան, սերնդից սերունդ անցնում է մաքուր հոգիների մէջ եւ պատրաստում Աստծու բարեկամներ եւ մարգարէներ։

28Աստուած չի սիրում ուրիշ ոչ ոքի, բացի իմաստութեամբ ապրողից։

29Արդարեւ, իմաստութիւնն աւելի գեղեցիկ է, քան արեգակը եւ բոլոր աստղաբոյլերը, իսկ լոյսի հետ համեմատած՝ առաւել է նրանից,

30որովհետեւ լոյսը փոխւում է գիշերի, մինչդեռ իմաստութեանը չի կարող յաղթել չարութիւնը։

Էջմիածին · HYEJB1994