Ա Տիմոթէոս

2

Աղոթել բոլոր մարդկանց համար

1Արդ, ամեն բանից առաջ խնդրում եմ, որ , խնդրանք, պաղատանք, մատուցեք բոլոր մարդկանց համար, 2մանավանդ թագավորների ու բոլոր նրանց համար, ովքեր իշխանության գլուխ են կանգնած, որպեսզի մեր կյանքը վարենք խաղաղությամբ ու հանդարտությամբ, կատարյալ աստվածապաշտությամբ և սրբությամբ։ 3Որովհետև այդ է բարին ու ընդունելին Աստծու՝ մեր Փրկչի առաջ։ 4Նա ուզում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության ճանաչմանը։ 5Արդարև, մե՛կ կա և մե՛կ միջնորդ Աստծու և մարդկանց միջև՝ Հիսուս Քրիստոս մարդը, 6որն ինքն իրեն տվեց որպես փրկագին բոլորի համար։ Սա եղավ վկայությունն իր ժամանակների, 7որի համար ես կարգվեցի քարոզիչ և առաքյալ (ճշմարիտ եմ ասում Քրիստոսով և չեմ ստում), հեթանոսների ուսուցիչ՝ հավատով և ճշմարտությամբ։

8Ուզում եմ, որ ամեն տեղ, երբ տղամարդիկ աղոթեն, վեր պարզեն մաքուր ձեռքեր, առանց բարկության և երկմտության։ 9Նույնպես և կանայք իրենց թող զարդարեն խոնարհության զարդերով, ամոթխածությամբ և պարկեշտությամբ, զարդարվեն ոչ թե մարգարիտով ընդելուզված ոսկյա հյուսքերով կամ պճնազարդ զգեստներով, 10այլ գործերով, ինչպես վայել է այն կանանց, որոնք հանձն են առել աստվածապաշտությունը։ 11Կինը հավաքույթի ժամանակ թող լսի և ուսանի լռությամբ և ամենայն հնազանդությամբ։ 12Թույլ չեմ տալիս, որ արարածը ուսուցանի տղամարդուն կամ հեղինակություն բանեցնի նրա վրա, այլ թող լուռ մնա, 13որովհետև նախ Ադամն ստեղծվեց և ապա՝ Եվան։ 14Եվ Ադամը չխաբվեց, այլ կինը խաբվեց և հանցանք գործեց։ 15Բայց և այնպես նա էլ կփրկվի որդեծնության համար, եթե հարատևի պարկեշտությամբ հավատի, սիրո և սրբության մեջ։

Նոր Էջմիածին · HYEJB2017