Բ Կորնթացիս

9

Օգնություն եղբայրներին

1Իսկապես ավելորդ եմ համարում գրել ձեզ սրբերին ուղարկվելիք օգնության մասին, 2որովհետև գիտեմ ձեր հոժարակամությունը և ձեր մասին պարծանքով եմ խոսել մակեդոնացիների մոտ, թե՝ «Աքայեցիներն անցյալ տարվանից պատրաստ են օգնություն անելու»։ Եվ ձեր նախանձախնդրությունը շատերի համար խթան եղավ։ 3Եղբայրներին էլ ուղարկեցինք, որպեսզի այս գործի մեջ ձեր հանդեպ մեր ունեցած պարծանքը ի դերև չելնի, այլ, ինչպես ասում էի, ավելի պատրաստ լինեք։ 4Չլինի թե, երբ մակեդոնացիները մեզ հետ գան և ձեզ անպատրաստ գտնեն, մենք (չասելու համար՝ դուք) ամոթով մնանք այդ գործի մեջ ձեր հանդեպ ունեցած մեր պարծանքի համար։ 5Ուստի կարևոր համարեցի խնդրել եղբայրներին, որ ինձնից առաջ գան ձեզ մոտ և նախապատրաստեն ձեր՝ նախօրոք խոստացված նվերը, այնպես որ ձեր նվերը լինի իբրև առատաձեռնության դրսևորում և ոչ թե ժլատության։ 6Քանի որ ով սերմանում է խնայողաբար, խնայողաբար էլ կհնձի, իսկ ով սերմանում է առատորեն, առատորեն էլ կհնձի։ 7Յուրաքանչյուրը թող տա ըստ իր սրտի հոժարության և ոչ թե հարկադրաբար ու տրտմությամբ, որովհետև սիրում է այն, ինչ զվարթառատ է տրվում։ 8Եվ Աստված կարող է ամեն առատորեն տալ ձեզ, որպեսզի միշտ էլ ունենաք այնքան, որքան բավարար կլիներ ձեր կարիքներին և կավելանար ամեն տեսակ գործերի համար, 9ինչպես որ գրված է. ։

10Եվ Աստված, որ սերմ է պարգևում սերմնացանին և ուտելու , ձեզ ևս սերմնացու կպարգևի և կբազմացնի այն ու կաճեցնի ձեր արդարության պտուղները։ 11Աստված ձեզ հարուստ կդարձնի ամեն ինչում, որպեսզի կարողանաք առատաձեռն լինել, որը մեր միջոցով Աստծուն գոհաբանելու պատճառ կլինի. 12որովհետև այս հանգանակության կազմակերպումը ոչ միայն սրբերի կարիքները բավարարելու, այլև շատերի գոհաբանությունն Աստծու հանդեպ ավելացնելու համար է։ 13Այս ծառայության փորձով շատերը կփառավորեն Աստծուն ձեր հնազանդության և Քրիստոսի Ավետարանը խոստովանելու համար և այն առատաձեռնության համար, որով բաժին եք հանում նրանց և ամենքին։ 14Եվ նրանց աղոթքները ձեզ համար են, որովհետև կարոտում են ձեզ այն առատ շնորհների համար, որ Աստված տվել է ձեզ։ 15 Աստծուն՝ իր աննկարագրելի պարգևների համար։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն