Ամովս մարգարեյի գիրք

5

Տերը գթասիրտ է Հովսեփի տան հանդեպ

1Լսե՛ք այս խոսքը, որով ես ողբալու եմ ձեզ վրա։ Ընկավ Իսրայելի տունը և այլևս չի կարողանա ոտքի ելնել։

2Իսրայելի կույսը կործանվեց իր երկրում, և չկա մեկը, որ կանգնեցնի նրան։

3Քանի որ այսպես է ասում Տեր Տերը. «Այն քաղաքից, որից հազարավորներ էին ելնում, կմնան հարյուրը, և որից հարյուրավորներ էին ելնում, կմնան տասը Իսրայելի տան համար»։

4Քանզի այսպես է ասում Տերն Իսրայելի տան համար. «Փնտրե՛ք ինձ և կապրեք.

5մի՛ փնտրեք Բեթելը և Գաղգաղա մի՛ մտեք, Երդման ջրհոր մի՛ ելեք, քանի որ Գաղգաղան ամբողջությամբ կգերեվարվի, և Բեթելը չեղածի նման կլինի»։

6Փնտրե՛ք Տիրոջը և կապրեք, որպեսզի կրակի պես չբորբոքվի Հովսեփի տունը և ուտի նրան, և ոչ ոք չի լինի, որ հանգցնի։

7Նա, ով արդարադատություն է անում բարձունքներում, դրեց երկրի վրա,

8ով ամեն ինչ ստեղծում և նորոգում է, մահվան ստվերները վերածում է այգի և ցերեկը գիշերով մթնեցնում, ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը.

9ով կործանում է տարածում զորության դեմ և թշվառություն բերում ամրոցների վրա։

10Ատեցին հանդիմանողներին դռների առաջ և սուրբ խոսքերը պղծեցին։

11Դրա համար, քանի որ կռփահարում էիք աղքատներին և ընտիր կաշառք էիք վերցնում նրանցից, շքեղազարդ ապարանքներ կշինեք, բայց չեք բնակվի նրանց մեջ, գեղեցիկ այգիներ կտնկեք, բայց դրանց գինին չեք խմի,

12քանի որ ես իմացա ձեր բազում ամբարշտությունները, և սաստիկ են ձեր մեղքերը։ Ոտնակոխ էիք անում արդարին՝ կաշառքներ առնելով, և մոլորեցնում էիք աղքատին դռների առաջ։

13Դրա համար նա, ով իմաստուն է, այն ժամանակ կլռի, քանի որ ժամանակը չար է։

14՛ն փնտրեք և ոչ թե չարը, որպեսզի ապրեք, և Տերը՝ Ամենակալ , կլինի ձեզ հետ. ինչպես որ ասացիք՝

15«Ատեցինք չարիքը և սիրեցինք բարին»։ Արդարադատությո՛ւն հաստատեք ձեր դռների առաջ, որպեսզի Տերը՝ Աստված, ողորմի Հովսեփի մնացորդներին։

16Դրա համար այսպես է ասում Տերը՝ Ամենակալ Աստված. «Բոլոր հրապարակներում՝ կոծ, և բոլոր ճանապարհներին վա՜յ, վա՜յ է ասվելու. մշակը կկանչվի սգի ու կոծի և ողբալացի.

17բոլոր ճանապարհներին կոծ կլինի, որովհետև անցնելու եմ քո միջով»,- ասում է Տերը։

18«Վա՜յ նրան, ով ցանկանում է Տիրոջ օրը. ի՞նչ գործ ունեք դուք Տիրոջ օրվա հետ. այն խավար է և ոչ թե ։

19Ինչպես օրինակ, եթե մարդ փախչի առյուծի երեսից, և նրան արջ հանդիպի, փախչի և իր ձեռքը հենի պատին, և նրան օձը խայթի,

20մի՞թե խավար չէ Տիրոջ օրը և ոչ թե լույս. աղջամղջային է, և նրա մեջ ճաճանչ չկա»։

21«Ատեցի, մերժեցի ձեր տոները և ձեր տարեկանները չեմ հոտոտի։

22Քանի որ եթե մատուցեք ձեր ողջակեզներն ու զոհերը, չեմ ընդունի և ձեր փրկության հայտնի զոհաբերություններին ես չեմ նայի։

23Հեռո՛ւ տար ինձնից քո երգերի ձայնը, և քո սրինգների նվագը ես չեմ լսի։

24Բայց թող հորդի արդարադատությունը ջրի պես, և արդարությունը՝ անհուն հեղեղի պես։

25Մի՞թե ողջակեզներ և զոհեր մատուցեցիք ինձ այնտեղ՝ անապատում, քառասուն տարի, ո՛վ Իսրայելի տուն։

26Եվ վերցրիք Մողոքի խորանը և Հռեմփայի՝ ձեր աստծու աստղը և նրանց արձանները, որ պատրաստեցիք ձեզ համար։

27Եվ կփոխադրեմ ձեզ Դամասկոսից այն կողմ»,- ասում է Տերը. Ամենակալ Աստված է նրա անունը։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն