Դանիէլ

2

Երկրորդ տեսիլք

Դանիելի և ընկերների պատմությունը

1Հուդայի արքա Հովակիմի թագավորության երրորդ տարում բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան եկավ և պաշարեց այն։ 2Տերը նրա ձեռքը տվեց Հուդայի արքա Հովակիմին և Աստծու տան սպասքի մի մասը, և նա դրանք տարավ Սենաարի երկիրը և սպասքը դրեց իր աստծու տան գանձարանում։ 3Թագավորն իր ներքինապետ Ասփանեզին ասաց, որ Իսրայելի գերության որդիներից, թագավորական սերնդից և ազնվականներից բերի 4անարատ մանուկների՝ գեղեցիկ դեմքով, ամեն իմաստության խելահաս, գիտության հմուտ, հանճարամիտ և ուժեղ, տաճարում՝ թագավորի առաջ կանգնելու և դպրություն ու քաղդեացիների լեզուն նրանց ուսուցանելու համար։ 5Թագավորը նրանց համար սահմանեց ամենօրյա ուտելիքի բաժին արքայի սեղանից և գինուց, որ ինքն էր խմում՝ նրանց երեք տարի սնելու և ապա թագավորի առաջ կանգնեցնելու համար։ 6Նրանց մեջ էին Հուդայի որդիներից Դանիելը, Անանիան, Միսայելը և Ազարիան։ 7Ներքինապետը նրանց անուններ տվեց. Դանիելին՝ Բաղդասար, Անանիային՝ Սեդրաք, Միսայելին՝ Միսաք և Ազարիային՝ Աբեդնագով։ 8Սակայն Դանիելն իր մտքում դրեց չճաշակել թագավորի սեղանից, ոչ էլ նրա խմած գինուց և աղաչեց ներքինապետին, որ չճաշակի։ 9Եվ և ողորմություն արեց Դանիելին ներքինապետի առաջ։ 10Եվ ներքինապետն ասաց Դանիելին. «Ես երկնչում եմ իմ տեր արքայից, որ ձեզ համար սահմանեց ձեր կերակուրն ու ըմպելիքը. գուցե տեսնի ձեր դեմքերն ավելի դալուկ, քան ձեր հասակակից ուրիշ մանուկներինը, և ինձ գլխով պարտական դարձնեք թագավորի առաջ»։ 11Դանիելն ասաց պահապանին, որին ներքինապետը նշանակել էր Դանիելի, Անանիայի, Միսայելի և Ազարիայի վրա. 12«Լավ, տասը օր փորձի՛ր քո ծառաներին. թող մեզ ընդեղեն տան՝ ուտենք, և ՝ խմենք։ 13Ապա կերևա քո առաջ մեր գույնը և այն մանուկների գույնը, որ ուտում են թագավորի սեղանից, և ինչպես տեսնես, վարվի՛ր քո ծառաների հետ»։ 14Նա անսաց նրանց և տասը օր փորձեց նրանց։ 15Եվ տասն օրերի լրանալուց հետո նրանց երեսները նրան ավելի լավ երևացին, և մարմնով՝ ավելի ուժեղ, քան բոլոր այն մանուկներինը, որ ուտում էին թագավորի սեղանից։ 16Ամեղասադը վերցնում էր նրանց ընթրիքն ու նրանց խմելու գինին և ընդեղեն էր տալիս չորս մանուկներին։ 17Աստված նրանց իմաստություն ու հանճար տվեց ամեն տեսակի դպրության և իմաստության մեջ, և Դանիելը խելամուտ էր բոլոր տեսիլքներին ու երազներին։ 18Օրերի լրանալուց հետո թագավորը հրաման տվեց բերել նրանց, և ներքինապետը նրանց բերեց Նաբուքոդոնոսորի առաջ, 19և արքան խոսեց նրանց հետ։ Եվ բոլորի մեջ չգտնվեցին Դանիելի, Անանիայի, Միսայելի և Ազարիայի նման, և կանգնել էին թագավորի առաջ։ 20Իմաստության ու գիտության բոլոր բաներում, որ թագավորը նրանց հարցնում էր, նրանց տասնապատիկ առավել էր գտնում, քան բոլոր գուշակներին ու մոգերին, որ նրա թագավորության մեջ էին։ 21Եվ Դանիելը մնաց մինչև Կյուրոս արքայի առաջին տարին։

Նոր Էջմիածին · HYEJB2017