Դանիէլ

7

Դանիելն առյուծների գբի մեջ

1Դարեհի աչքին հաճելի թվաց, և թագավորության վրա հարյուր քսան նախարար կարգեց, որպեսզի լինեն իր ողջ թագավորության մեջ, 2և նրանց վրա՝ երեք հրամանատար,- և նրանցից մեկը Դանիելն էր,- որ նրանք նախարարներին հրաման տան, որպեսզի արքան չհոգնի։ 3Դանիելը նրանցից առավել էր, որովհետև նրա մեջ առավել կար, և թագավորը նրան կարգեց իր ողջ թագավորության վրա։ 4Հրամանատարներն ու նախարարները նախանձում և պատճառներ էին փնտրում Դանիելի դեմ, բայց ամենևին պատճառներ, հանցանքներ ու մեղքեր չէին գտնում նրա դեմ, որովհետև հավատարիմ էր։ 5Եվ հրամանատարներն ասացին. «Որևէ տեղից պատճառներ չենք գտնում Դանիելի դեմ, բացի նրա Աստծու օրենքներից»։ 6Այն ժամանակ հրամանատարներն ու նախարարները կանգնեցին թագավորի առաջ և ասացին նրան. «Դարե՛հ արքա, հավիտյա՛ն ապրիր։ 7Բոլորը, որ քո թագավորության մեջ են, զորավարները, նախարարները, իշխաններն ու կուսակալները, խորհրդակցեցին՝ արքունական զորությամբ հաստատելու և ամրագրելու մի ուխտ, որ եթե մեկը մինչև երեսուն օր որևէ բան խնդրի որևէ աստծուց կամ մարդուց, բացի քեզնից, արքա՛, նետվի առյուծների գուբը։ 8Արդ, արքա՛, հաստատի՛ր ուխտը և հրամա՛ն գրիր, որպեսզի չեղծվի մարերի և պարսիկների օրենքը»։ 9Այն ժամանակ Դարեհ արքան հրամանը գրելու պատվեր տվեց։ 10Դանիելը երբ իմացավ, որ հրամանը հաստատվել է, մտավ իր տունը, և իր վերնահարկերում պատուհանները բաց էին նրա համար Երուսաղեմի դիմաց։ Օրվա մեջ երեք անգամ ծնրադրում և աղոթքի էր կանգնում, էր հայտնում իր Աստծու առաջ, ինչպես առաջ էր անում։ 11Այնժամ այն մարդիկ հետևեցին և գտան Դանիելին, որ աղոթքի էր կանգնել և աղաչում էր իր Աստծուն։ 12Մոտեցան և ասացին թագավորին. «Արքա՛, դու մի ուխտ չհաստատեցի՞ր, թե ամեն մարդ, որ մինչև երեսուն օր որևէ բան խնդրի որևէ աստծուց կամ մարդուց, բացի քեզնից՝ արքայիցդ, կնետվի առյուծների գուբը»։ Արքան ասաց. «Ճշմարիտ է այդ բանը, և օրինավոր չէ մարերի և պարսիկների հրամանը շրջանցել»։ 13Այն ժամանակ պատասխան տվեցին արքային և ասացին. «Դանիելը, որ Հուդայի երկրի գերության որդիներից է, չհնազանդվեց քո հրամանին, արքա՛, և երեք անգամ ինչ-որ բան է խնդրում իր Աստծուց»։ 14Այն ժամանակ թագավորը, երբ լսեց այդ բանը, շատ տրտմեց Դանիելի համար և ջանում էր փրկել նրան և մինչև ջանաց փրկել նրան։ 15Այնժամ այն մարդիկ ասացին թագավորին. «Իմացի՛ր, արքա՛, որ մարերի և պարսիկների հրամանը և ամեն ուխտ ու հաստատագիր, որ արքան է հաստատում, օրինավոր չէ շրջանցել»։

16Այն ժամանակ թագավորը հրաման տվեց, և Դանիելին բերեցին ու նրան նետեցին առյուծների գուբը։ Եվ արքան ասաց Դանիելին. «Այն Աստվածը, որին դու հաճախ պաշտում ես, նա կփրկի քեզ»։ 17Եվ մի վեմ բերեցին ու դրեցին գբի վրա. թագավորը կնքեց իր մատանիով և մեծամեծների մատանիներով, որպեսզի ուրիշ տեսակ բաներ չփոփոխվեն Դանիելի համար։ 18Թագավորը գնաց իր տունը, ննջեց առանց ընթրիքի, և խորտիկ չմատուցեցին նրան, և քունը փախավ նրանից։ խցանեց առյուծների բերանները, և չվնասեցին Դանիելին։ 19Առավոտ լույսով արքան վեր կացավ և շտապ եկավ առյուծների գուբը։ 20Եվ երբ մոտեցավ գբին, բարձրաձայն աղաղակեց և ասաց. «Դանիե՛լ, կենդանի Աստծու ծառա՛, քո Աստվածը, որին դու հաճախ պաշտում էիր, կարողացա՞վ քեզ փրկել այդ առյուծների բերանից»։ 21Եվ Դանիելն ասաց արքային. «Արքա՛, հավիտյա՛ն ապրիր. 22իմ Աստվածն ուղարկեց իր հրեշտակին և խցանեց այս առյուծների բերանները, և չվերացրին ինձ, որովհետև ես գտա նրա առաջ, իսկ քո առաջ, արքա՛, ոչ մի չեմ գործել»։ 23Այն ժամանակ թագավորն ուրախացավ նրա անձի համար և հրաման տվեց՝ հանելու Դանիելին այն գբից։ Դանիելը հանվեց այն գբից, և բոլորովին վնասվածք չգտնվեց նրա վրա, որովհետև հավատաց իր Աստծուն։ 24Եվ թագավորը հրաման տվեց, և բերեցին Դանիելի դեմ չարախոսող այն մարդկանց, և նրանք, նրանց որդիներն ու նրանց կանայք գցվեցին առյուծների գուբը. դեռ չէին հասել գբի հատակին, առյուծները նրանց հափշտակեցին և մանրեցին նրանց բոլոր ոսկորները։ 25Այն ժամանակ Դարեհ արքան գրեց բոլոր ազգերին, ժողովուրդներին ու լեզուներին, որ բնակվում էին ողջ երկրում. «Թող խաղաղությունն առատանա ձեզ համար. 26իմ կողմից դրվեց այս հրամանն իմ թագավորության բոլոր իշխանություններին, որպեսզի երկնչեն և դողան Դանիելի Աստծու երեսից, որովհետև նա է կենդանի Աստվածը և կա հավիտյան. նրա արքայությունը չի եղծվում, և նրա տերությունն անվախճան է։ 27Օգնական է լինում և փրկում է, հրաշքներ է գործում երկնքում և երկրի վրա, նա, ով փրկեց Դանիելին առյուծների բերանից»։ 28Եվ Դանիելը հաջողություն էր գտնում Դարեհի և պարսիկ Կյուրոսի թագավորության ժամանակ։

Նոր Էջմիածին · HYEJB2017