Ժողովող գիրք

7

Իմաստուն խորհուրդներ

1 անունը լավ է հոտավետ յուղից, և մահվան օրը՝ ծննդյան օրից։

2Խնջույքի գնալուց լավ է սգո տուն գնալը, որովհետև դա է ամեն մարդու վախճանը, և դա է բարություն տալիս ողջ մնացած մարդու սրտին։ 3Սրտմտությունը լավ է ծիծաղից, որովհետև դեմքի վշտալի տեսքից կզվարթանա սիրտը։ 4Իմաստունի սիրտը սգո տանն է, իսկ անմիտի սիրտը՝ ուրախության տանը։

5Մարդու համար ավելի լավ է իմաստունի հանդիմանությունը լսել, քան անմիտների երգը։ 6Արդարև, հիմարի ծիծաղը նման է կաթսայի տակ կրակի մեջ ճարճատող փշերի ձայնին։ Բայց սա ևս ունայնություն է։ 7Զրպարտությունը խռովում է իմաստուններին և կործանում նրանց ազնիվ սրտերը։ 8Խոսքի վերջաբանը նախընտրելի է առաջաբանից, համբերատար հոգին՝ գոռոզամիտ հոգուց։ 9Մի՛ շտապիր հոգուդ մեջ բարկանալ, որովհետև բարկությունը հանգչում է անզգամների ծոցում։

10Մի՛ ասա, թե ի՛նչ կատարվեց, թե ինչո՛ւ անցյալը լավ է ներկայից, որովհետև իմաստությամբ չէ, որ հարցնում ես այդ մասին։ 11Իմաստությունը ժառանգության հետ լավ է և առավելություն՝ արեգակը տեսնողների համար։ 12Քանզի արեգակի հովանու ներքո իմաստությունը նման է արծաթի ստվերին, բայց իմաստուն գիտության օգուտն այն է, որ նա ապրեցնում է իմաստություն ստացողին։ 13Նայի՛ր Աստծու գործերին. ո՞վ կարող է ուղղել այն, ինչ խախտել է ։ 14Քո առատության օրերին բարիքի մե՛ջ ապրիր և վատ օ՛րն էլ նկատիր։ Եվ տե՛ս, որ Աստված դրանք միահյուսեց իրար, և մարդ չգիտի, թե ի՛նչ է լինելու։

15Ես իմ ունայնության օրերին տեսա ամեն ինչ. արդար կա, որ իր արդարության մեջ կորչում է, ամբարիշտ էլ կա, որ ապրում է իր չարությամբ։ 16Չափազանց արդար մի՛ եղիր և ոչ էլ շատ ճարտար, որ չսխալվես։ 17Շատ ամբարիշտ մի՛ եղիր և մի՛ եղիր խստաբարո, որ տարաժամ չմեռնես։ 18Լավ է, որ մեկը բռնես և մյուսի մեջ էլ ձեռքդ չպղծես, որովհետև ով երկնչում է Աստծուց, նա կազատվի ամեն բանից։

19Իմաստությունն ավելի շատ է օգնում իմաստունին, քան քաղաքում գտնվող տասը ։ 20Երկրի վրա չկա արդար մի մարդ, որ բարի գործ անի և չմեղանչի։ 21Բայց դու ամբարիշտների ասած ամեն սրտիդ շատ մոտ մի՛ ընդունիր, որ ծառայիդ անեծքը չլսես, երբ նա քեզ անիծի։ 22Քանզի ծառան շատ անգամ քեզ կարող է վատություն անել և շատ անգամ սրտիդ տանջանք պատճառել, սակայն դու էլ ուրիշներին չանիծես։

23Այս ամենը փորձեցի իմաստությամբ և ասացի. «Ահա իմաստուն դարձա»։ Բայց իմաստությունը հեռացավ ինձնից, ավելի հեռու, քան մինչ այդ էր։ 24Եվ արդ ո՞վ կարող է չափել խորխորատը։ 25Ես և իմ սիրտը շրջեցինք ամեն տեղ, որ իմանանք, քննենք և որոնենք իմաստությունն ու հանճարը, հասկանանք ամբարիշտների ուրախությունը, նրանց խռովքներն ու հուզմունքները։ 26Եվ ես գտա այն ու պիտի ասեմ, որ մահից ավելի դառն է այն կինը, որի սրտում որոգայթ ու թակարդ կա, իսկ ձեռքերի մեջ՝ կապանքներ։ Ով հաճելի է Աստծու առաջ, նա պիտի ազատվի այդ կնոջից, իսկ ով մեղավոր է, նրանից բռնված պիտի լինի։ 27Ահա այս բոլորը գտա,- ասում է Ժողովողը,- մեկ առ մեկ հաշվելով՝ հասկանալու այդ ամենի պատճառը, 28որը փնտրեց հոգիս, բայց ես չգտա. հազարի մեջ մի տղամարդ գտա, բայց ամենևին չգտա։

29Բայց ահա գտա նաև, որ Աստված մարդուն ուղղամիտ է ստեղծել, բայց մարդիկ չար խորհուրդներ փնտրեցին։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն