Եսթեր
13
Համանի մտադրությունը Մուրթքեին կախելու մասին
4Եսթերն ասաց. «Այսօր ինձ համար նշանավոր օր է։ Արքա՛, եթե կամենում եք, Համանի հետ եկե՛ք իմ խնջույքին, որ տալու եմ այսօր»։ 5Թագավորն ասաց. «Շտապ կանչե՛ք Համանին, որպեսզի կատարենք Եսթերի խնդրանքը»։ Եվ նրանք երկուսով եկան Եսթերի ասած խնջույքին։ 6Մինչ գինի էին խմում, արքան ասաց Եսթերին. «Ի՞նչ ես ցանկանում, Եսթե՛ր տիկին, ինչ էլ խնդրես, քեզ կտամ»։ 7Եսթերն ասաց. «Իմ աղաչանքն ու իմ խնդրանքը այս է. 8եթե ես արքայի առաջ շնորհ գտա, թող արքան և Համանը վաղը կրկին գան ինձ մոտ խնջույքի»։
9Համանն արքայից բաժանվեց մեծ ուրախությամբ և զվարթությամբ։ Սակայն երբ Համանը թագավորի տանը տեսավ հրեա Մուրթքեին, շատ բարկացավ։ 10Ապա մտավ իր տունը, կանչեց իր սիրելիներին ու իր կին Զովսարային 11և պատմեց նրանց իր մեծության ու փառքի մասին, որով թագավորն իրեն շրջապատել էր, և թե ինչպես իրեն իր թագավորության առաջինն էր դարձրել։ 12Համանն ասաց. «Եսթեր տիկինը ինձանից բացի ոչ ոքի չհրավիրեց արքայի հետ խնջույքի, և վաղը կրկին ինձ հրավիրեց։ 13Սակայն ինձ հաճելի չէ, երբ հրեա Մուրթքեին տեսնում եմ թագավորի տանը»։ 14Նրա կին Զովսարան և նրա սիրելիները նրան ասացին. «Հրամայի՛ր հիսուն կանգուն երկարությամբ մի փայտ կտրել. առավոտյան արքային կասես, որ Մուրթքեն կախվի այդ փայտից, ապա արքայի հետ կմտնես խնջույքի և կզվարճանաս նրա հետ»։ Այդ խոսքերը հաճելի եղան Համանին, և փայտը պատրաստվեց։
Նոր Էջմիածին · HYEJB2017