Եսթեր

18

1Հրովարտակի պատճենները թող ցուցադրվեն բոլորի աչքի առաջ և կարդացվեն իմ թագավորության մեջ, և նրանք, որ պատրաստվել էին ոչնչացնելու հրեաներիդ, այդ օրը թող ոչնչացվեն ձեր թշնամիները։ Ո՛ղջ եղեք»։

2Սուրհանդակները շտապ ելան՝ կատարելու թագավորի կողմից հանձնարարվածը։ Հրամանը գրվեց և հրապարակվեց նաև Սիսիս քաղաքում։ 3Եվ այն օրերին, երբ այս եղավ, Մուրթքեն դուրս եկավ՝ արքայական պատմուճանը հագած, ոսկե և բեհեզյա ու ծիրանե թագ դրած։ Սիսիս քաղաքում եղածները տեսան և շատ ուրախացան։ 4Հրեաների համար մեծ ծագեց և չափազանց ուրախություն։ 5Բոլոր քաղաքներում և երկրներում, որտեղ ընթերցում էին արքայական հրամանը, խնդություն և ուրախություն էր նրանց համար։ Հեթանոսությունից շատերը հրեության էին դառնում և հրեաների ահից թլփատվում էին։

Նոր Էջմիածին · HYEJB2017