Եսթեր

2

Երկու ներքինիների դավադրությունը

1Մի օր Մուրթքեն ապարանքում հանգստանում էր թագավորի երկու ներքինիներ Գաբաթի և Թառայի հետ, որոնք թագավորի ապարանքի պահապաններն էին։ 2Եվ երբ Մուրթքեն տեղեկացավ ներքինիների մտադրության և նրանց սրտի ցանկության մասին, թե պատրաստվել են ձեռք բարձրացրել Արտաշես թագավորի վրա, նրանց ցանկության մասին հայտնեց արքային։ 3Թագավորը հարցաքննեց երկու ներքինիներին. նրանք խոստովանեցին, և հրամայեց ձերբակալել նրանց։ 4Ապա թագավորն այս ամենն արձանագրեց հիշատակարաններում, Մուրթքեն նույնպես գրեց այդ բաների մասին։ 5Այնուհետև թագավորը հրամայեց Մուրթքեին ավելի մեծ զգուշությամբ հոգ տանել արքունիքին և նրան պարգևներ տվեց։ 6Իսկ Ամադովթի որդի Համան Բովկեցին, որ մեծ էր վայելում արքայի առաջ, ցանկացավ երկու ներքինիների պատճառով չարչարել Մուրթքեին և նրա ժողովրդին։

Նոր Էջմիածին · HYEJB2017