Եսթեր

20

Հիշատակի օրվա տոնի հաստատումը

1Թագավորը հարկ դրեց իր թագավորության թե՛ ցամաքային, թե՛ ծովային երկրների վրա։ 2Նրա զորությունը, նրա քաջությունը, հարստությունն ու նրա թագավորության փառքն ահավասիկ նկարագրված են պարսիկների ու մարերի հիշատակությունների գրքերում։

3Մուրթքեն Արտաշեսից էր ստացել, մեծ էր նրա թագավորության մեջ, հրեաներից փառավորված ու սիրված և կատարված դեպքերը պատմում էր իր ամբողջ ։ 4Նա ասում էր. «Աստծուց եղավ այս բանը։ 5Որովհետև հիշեցի այն երազը, որ տեսել էի այս դեպքերի մասին, քանի որ դրանից մի բան անգամ զանց չեղավ։ 6Փոքրիկ աղբյուրը, որ մեծ գետ դարձավ և միաժամանակ , արև ու շատ եղավ, Եսթերն է, որի հետ ամուսնացավ թագավորը և նրան թագուհի դարձրեց։ 7Իսկ երկու վիշապները ես եմ և Համանը։ 8Ազգերը նրանք են, որ ժողովվեցին՝ կորստյան մատնելու հրեաների անունը, որ է։ 9Նրանք կանչեցին Աստծուն ու փրկվեցին. Տերը փրկեց իր ժողովրդին։ Տերը մեզ փրկեց մեր բոլոր չարիքներից։ նշաններ ու մեծամեծ հրաշքներ գործեց, որպիսիք երբեք չեն եղել հեթանոսների մեջ։ 10Դրա համար Աստված ստեղծեց երկու վիճակ՝ մեկն իր ժողովրդի, մյուսը՝ բոլոր հեթանոսների համար։ 11Այս երկու վիճակներն էլ իրենց ժամին ու ժամանակին, դատաստանի օրը եկան Աստծու առջև՝ բոլոր հեթանոսների մեջ։ 12Աստված հիշեց իր ժողովրդին և արդարացրեց իր ժառանգությունը։ 13Ադար ամսի այս օրերը՝ տասնչորսերորդ օրը և նույն ամսի տասնհինգերորդ օրը, թող տոն լինեն նրանց համար, թող հավաքվեն, ցնծան և ուրախանան Աստծու առջև հավիտյանս սերնդեսերունդ, Իսրայելի ժողովրդի մեջ»։

Նոր Էջմիածին · HYEJB2017