Ծննդոց

11

Բաբելոնի աշտարակը

1Այն ժամանակ ողջ երկրով մեկ մարդիկ մեկ լեզու ունեին և նույն բառերը։ 2Երբ նրանք արևելքից շարժվեցին, Սենաար երկրում մի դաշտավայր գտան և բնակվեցին այնտեղ։ 3Եվ միմյանց ասացին. «Եկեք աղյուս թափենք ու այն թրծենք հրով»։ Եվ նրանք աղյուս ունեցան՝ իբրև քար, և կուպր՝ իբրև շաղախ։ 4Այնուհետև ասացին. «Եկեք մեզ համար մի կառուցենք և մի աշտարակ, որի գագաթը հասնի մինչև երկինք, և մեզ համար ստեղծենք ողջ երկրի վրա սփռվելուց առաջ»։ 5Տերն իջավ՝ տեսնելու այն քաղաքն ու աշտարակը, որ կառուցում էին մարդկանց որդիները։ 6Եվ Տերն ասաց. «Սրանք մեկ ազգ են, մեկ լեզու ունեն և սկսել են այս կառուցել։ Արդ, ոչինչ չի պակասում նրանց՝ իրենց ցանկությունն ի կատար ածելու։ 7Եկեք իջնենք և խառնենք նրանց լեզուներն այնպես, որ մեկը մյուսին չհասկանա»։ 8Եվ Տերը՝ , այնտեղից նրանց սփռեց ողջ երկրի երեսին, և նրանք դադարեցին քաղաքն ու աշտարակը կառուցելուց։ 9Այդ պատճառով էլ այն կոչվեց Խառնակություն [𝕸 Բաբել], որովհետև Տերը՝ Աստված, այնտեղ խառնեց ամբողջ երկրի բնակիչների լեզուները և այնտեղից նրանց սփռեց ողջ աշխարհով։

ԱԲՐԱՀԱՄԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

(11.10–25.11)

Սեմի սերունդը

()

10ԱՅՍ Է ՍԵՄԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Սեմը հարյուրամյա հասակում՝ ջրհեղեղից հետո երկրորդ տարում, ծնեց Արփաքսադին։ 11Սեմն Արփաքսադին ծնելուց հետո ապրեց ևս հինգ հարյուր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։

12Արփաքսադը հարյուր երեսունհինգ տարեկան հասակում ծնեց Սաղային։ 13Արփաքսադը Սաղային ծնելուց հետո ապրեց ևս երեք հարյուր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։

14Սաղան հարյուր երեսուն տարեկան հասակում ծնեց Եբերին։ 15Սաղան Եբերին ծնելուց հետո ապրեց ևս երեք հարյուր երեսուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։

16Եբերը հարյուր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Փաղեկին։ 17Եբերը Փաղեկին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր յոթանասուն տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։

18Փաղեկը հարյուր երեսունչորս տարեկան հասակում ծնեց Ռագավին։ 19Փաղեկը Ռագավին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր ինը տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։

20Ռագավը հարյուր երեսուներկու տարեկան հասակում ծնեց Սերուքին։ 21Ռագավը Սերուքին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր յոթ տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։

22Սերուքը հարյուր երեսուն տարեկան հասակում ծնեց Նաքովրին։ 23Սերուքը Նաքովրին ծնելուց հետո ապրեց ևս երկու հարյուր տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։

24Նաքովրը յոթանասունինը տարեկան հասակում ծնեց Թարային։ 25Նաքովրը Թարային ծնելուց հետո ապրեց ևս հարյուր քսաներկու տարի, ծնեց ուստրեր ու դուստրեր և մեռավ։

26Թարան յոթանասուն տարեկան հասակում ծնեց Աբրամին, Նաքովրին և Առանին։

Թարայի սերունդը

27ԱՅՍ Է ԹԱՐԱՅԻ ՍԵՐՆԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ։ Թարան ծնեց Աբրամին, Նաքովրին ու Առանին, իսկ Առանը ծնեց Ղովտին։ 28Առանը մեռավ իր հորից՝ Թարայից առաջ այն երկրում, որտեղ ծնվել էր՝ քաղդեացիների աշխարհում [𝕸 Ուր]։ 29Աբրամն ու Նաքովրը իրենց համար կանայք առան։ Աբրամի կնոջ անունը Սարայ էր, իսկ Նաքովրի կնոջ անունը՝ Մեղքա, որը դուստրն էր Առանի. նա հայրն էր Մեղքայի և Հեսքայի։ 30Սարայն ամուլ էր և չէր ծնում։

31Թարան իր հետ վերցրեց իր որդի Աբրամին, իր որդի Նաքովրին, իր որդի Առանի որդի Ղովտին, իր հարս Սարային՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրանց հանեց քաղդեացիների աշխարհից, որպեսզի գնան քանանացիների երկիրը։ Բայց Խառան հասնելով՝ բնակվեցին այնտեղ։ 32Թարայի օրերը Խառանում եղան երկու հարյուր հինգ տարի, և մեռավ Խառանում։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն