Եբրայեցիս

4

1Զգո՛ւյշ լինենք, ուրեմն, որ նրա հանգստի մեջ մտնելու խոստումից, որ տրված է մեզ, ձեզնից որևէ մեկը չզրկվի. 2քանզի ավետված է, ինչպես և նրանց։ Բայց խոսքը լսելը օգտակար չեղավ անապատում եղողներին, որոնք հավատով չլսեցին այն։ 3Իսկ մենք, որ հավատացինք, մտնելու ենք այդ հանգստի մեջ, ինչպես որ նա ասաց. , թեև նրա գործերը աշխարհի սկզբից կատարված էին։

4Քանզի մի տեղ յոթերորդ օրվա մասին այսպես է ասված. ։ 5Եվ այստեղ դարձյալ ասում է. ։ 6Թեև ոմանք կարող էին այդ հանգստի վայրը մտնել, հատկապես նրանք, որ լսեցին ավետաբեր լուրը, սակայն չմտան իրենց անհավատության պատճառով։ 7Դարձյալ մի ուրիշ օր է սահմանում, «Այսօրը»։ Երկար ժամանակ հետո ասում է, ինչ որ Դավթի բերանով ասվել է ավելի առաջ. ։

8Որովհետև, եթե Հեսուն դրանց հանգիստ տված լիներ, ապա դրանից հետո Աստված ուրիշ օրվա մասին չէր խոսի։ 9Արդ, ուրեմն, Աստծու ժողովրդի համար դեռ մնում է մի ուրիշ հանգստի օր։ 10Որովհետև, ով մտնում է նրա հանգստի մեջ, հանգստանում է իր գործերից, ինչպես Աստված էլ հանգստացավ իր գործերից։ 11Ուրեմն ջանանք մտնել այդ հանգստի մեջ, որպեսզի որևէ մեկը նույնօրինակ անհնազանդության մեջ չընկնի։

Քրիստոսը՝ մեծ Քահանայապետ

12Կենդանի է Աստծու խոսքը, ազդու և ավելի հատու, քան ամեն մի երկսայրի սուր, և կտրում անցնում է մինչև ոգու և հոգու, հոդերի և ողնածուծի բաժանման սահմանը. նա քննում է խոկումները և սրտի մտադրությունները։ 13Եվ նրա առաջ չկա անտեսանելի արարած, այլ ամեն ինչ պարզ ու հստակ է նրա աչքերի առաջ. նրա մասին են մեր այս խոսքերը։

14Հետևաբար, ունենք երկինքներով անցած մի մեծ ՝ Հիսուսին՝ Աստծու Որդուն, ուստի ամուր պահենք մեր դավանած հավատը։ 15Քանզի ոչ թե ունենք մի քահանայապետ, որ կարող չլինի չարչարակից լինել մեր տկարությանը, այլ մի Քահանայապետ, որ մեզ նման փորձված է ամեն ինչում, բայց առանց մեղքի է։ 16Ուրեմն համարձակությամբ մոտենանք նրա շնորհի աթոռին, որպեսզի ողորմություն ստանանք և գտնենք այն ժամանակ, երբ օգնության կարիք ունենք։

Նոր Էջմիածին · HYEJB2017