Եբրայեցիս

8

Հիսուսը՝ մեր մեծ Քահանայապետը

1Իմ ասած խոսքերի գլխավորն այս է. այնպիսի ունենք, որ նստեց երկնքում Մեծության աթոռի աջ կողմում՝ 2որպես պաշտոնյա սրբարանի և ճշմարիտ խորանի, որ Տե՛րը կանգնեցրեց և ոչ թե մարդը։ 3Ամեն մի քահանայապետ զոհեր և պատարագներ մատուցելու համար է կարգված, ուստի պետք է նա էլ մի բան ունենա, որ մատուցի։ 4Քանզի, եթե նա երկրի վրա լիներ, թերևս չլիներ իսկ, քանի որ կան քահանաներ, որ են մատուցում ըստ օրենքի. 5նրանց սպասավորությունը երկնավոր բաների նմանությունն ու ստվերն է միայն, ինչպես որ Մովսեսին հրամայվեց, երբ նա պիտի կանգնեցներ վկայության խորանը. «Տե՛ս,- ասում է,- ամեն ինչ կանես ըստ այն օրինակի, որ ցույց տրվեց քեզ լեռան վրա»։ 6Բայց արդ, Հիսուսն ավելի բարձր սպասավորության հասավ, քանի որ միջնորդ է առավել լավ ուխտի, ուխտ, որ լավագույն խոստումների վրա հիմնվեց։ 7Եթե առաջինն անթերի լիներ, ապա երկրորդի համար տեղ չէր փնտրվի։ 8Եվ ահա մեղադրում է նրանց և ասում. «Ահավասիկ օրեր պիտի գան,- ասում է Տերը,- և Իսրայելի տան հետ ու Հուդայի տան հետ նոր ուխտ պիտի կնքեմ,

9բայց ոչ նման այն ուխտի, որ կնքեցի նրանց հայրերի հետ այն օրը, երբ նրանց ձեռքից բռնեցի՝ Եգիպտոսից դուրս հանելու համար։ Եվ որովհետև նրանք չմնացին իմ ուխտի մեջ, ես էլ անտարբեր եղա նրանց հանդեպ,- ասում է Ամենակալ Տերը։

10Բայց այս է այն ուխտը, որը պիտի կնքեմ Իսրայելի տան հետ այն օրերից հետո,- ասում է Տերը։ Իմ օրենքները պիտի դնեմ նրանց մտքի մեջ և նրանց սրտում պիտի գրեմ դրանք։ Ես նրանց համար պիտի լինեմ, և նրանք ինձ պիտի լինեն։

11Եվ յուրաքանչյուրն այլևս չպիտի ուսուցանի իր համաքաղաքացուն, ոչ էլ՝ յուրաքանչյուրն իր եղբորը՝ ասելով. “Ճանաչի՛ր Տիրոջը”, որովհետև ինձ բոլորը պիտի ճանաչեն՝ նրանց փոքրերից մինչև մեծերը.

12։

13Արդ, նոր ուխտի մասին խոսելով՝ նա հին դարձրեց առաջինը. իսկ այն, ինչ հնանում է ու ծերանում, մոտ է անհետանալու։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն