Ովսէէ մարգարեյի գիրք

3

Ովսեեն և անհավատարիմ կինը

1Եվ Տերն ինձ ասաց. «Դու դարձյալ գնա՛ և ու շնություն սիրող մի կնո՛ջ սիրիր, ինչպես է սիրում Իսրայելի որդիներին, բայց նրանք օտար աստվածների վրա են իրենց հայացքը հառել և չամիչով խմորեղեն են սիրում»։ 2Նրան ինձ համար վարձեցի տասնհինգ արծաթով, մի քոռ գարիով և մի մատնաչափ գինիով։ 3Եվ ասացի նրան. «Դու շատ օրեր կբնակվես ինձ հետ և այլևս ո՛չ կպոռնկանաս, ո՛չ էլ ուրիշ տղամարդունը կլինես, և ես կլինեմ քոնը»։ 4Ահա շատ օրեր Իսրայելի որդիները կբնակվեն առանց թագավորի և առանց իշխանի, առանց զոհաբերությունների և առանց զոհասեղանի, առանց քահանայության և առանց հայտնությունների։ 5Դրանից հետո Իսրայելի որդիները կդառնան ու կփնտրեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և Դավթին՝ իրենց թագավորին, և վերջին օրերին կզորանան Տիրոջով ու նրա բարիքներով։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն