Ովսէէ մարգարեյի գիրք

4

Տերն ամբաստանում է Իսրայելին

1Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Իսրայելի որդիներ. «Տիրոջ դատաստանը երկրի բնակիչների հետ է, քանի որ չկա նրանց մեջ, ո՛չ էլ ողորմություն և Աստծու գիտություն երկրի վրա։

2, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը, և արյունն արյանն են խառնում։

3Դրա համար երկիրը կսգա և կնվաղի իր բոլոր բնակիչների, անապատի գազանների, գետնի սողունների և երկնքի թռչունների հետ, կպակասեն նաև ծովի ձկները։

4Արդ, թող ոչ ոք ո՛չ դատի, ո՛չ էլ հանդիմանի. իմ ժողովուրդը, սակայն, հակառակող քահանայի է նման»։

Տերն ամբաստանում է քահանաներին

5«Կտկարանաք օրը ցերեկով, քեզ հետ կտկարանա և մարգարեն. քո մորը նմանեցրի գիշերվան։

6Իմ ժողովուրդը նմանվեց նրան, որի մեջ գիտություն չկա։ Քանի որ դու մերժեցիր գիտությունը, ես էլ քեզ կմերժեմ, որպեսզի չանես ինձ համար. մոռացար քո Աստծու օրենքը, ես էլ կմոռանամ քո որդիներին։

7Ըստ իրենց թվաքանակի էլ գործեցին իմ դեմ. նրանց փառքն անարգանքի կհասցնեմ։

8Իմ ժողովրդի մեղքերը կուտեն և իրենց անիրավություններով իրենց անձերը կլցնեն։

9Եվ կլինի քահանան այնպիսին, ինչպիսին ժողովուրդն է. ես վրեժխնդիր կլինեմ նրանից իր ճանապարհների համար և իր խորհուրդների համաձայն կհատուցեմ նրան։

10Կուտեն և չեն հագենա, կպոռնկանան և հաջողություն չեն գտնի, որովհետև լքեցին Տիրոջը՝ անխտիր մնալով պոռնկության մեջ»։

Տերը դատապարտում է կռապաշտությունը

11«Գինին ու հարբեցողությունը գրավեցին իմ ժողովրդի սիրտը։

12Հարցնում էին վիճակաքարերով և նրա գուշակաձողերով հայտնում էին նրան. պոռնկության ոգով մոլորվեցին և պոռնկանալով հեռացան իրենց Աստծուց։

13Լեռների գագաթներին էին մատուցում և ողջակեզ էին անում բլուրների վրա, կաղնիների, կաղամախիների և սաղարթախիտ ծառերի տակ, քանզի հովանին հաճելի էր նրանց։ Դրա համար ձեր դուստրերը կպոռնկանան, և ձեր հարսները կշնանան։

14Ես չեմ այցելի ձեր դուստրերին, երբ պոռնկանան, և ձեր հարսներին, երբ շնանան, քանի որ նրանք պոռնիկների հետ էին թավալվում, զոհ էին մատուցում նվիրյալների հետ, և քո ժողովուրդը, որ չէր հասկանում այդ, խառնակվում էր պոռնիկներին։

15Բայց դո՛ւ, Իսրայե՛լ, տգետ մի՛ եղիր, և դո՛ւ, Հուդա՛, մի՛ մտեք Գաղգաղա, մի՛ ելեք Ովնի և չերդվե՛ք կենդանի Տիրոջով։

16Քանի որ Իսրայելն ինձ համար եղավ լծընկեց երինջի պես, արդ, Տերը նրանց որպես գառ կարածեցնի ընդարձակ տեղում։

17Եփրեմը հաղորդ դարձավ կուռքերին, իր անձին բերեց։

18Տենչացին քանանացիների կուռքերին, բոլորը սիրեցին. թողե՛ք այն։ Ամբողջությամբ պոռնկացան, նրա հպարտությունից ելնելով՝ սիրեցին անարգությունը։

19Հողմամրրիկը կփչի նրա թևերի վրա, և կամաչեն իրենց զոհասեղանների համար»։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն