Ովսէէ մարգարեյի գիրք

6

Ժողովրդի կեղծ զղջումը

1Իրենց նեղության ժամանակ կշտապեն ինձ մոտ ու կասեն. «Դառնանք ու գնանք Տիրոջ՝ մեր Աստծու մոտ. որովհետև նա է մեզ հարվածել, ինքն էլ կբժշկի, վիրավորել է և կվիրակապի մեզ։

2Երկու օրից կկենդանացնի մեզ, իսկ երրորդ օրը կհառնենք ու կկանգնենք նրա առաջ

3և կճանաչենք ու հետևից կգնանք՝ ճանաչելու Տիրոջը։ Նրան պատրաստակամ կգտնենք, ինչպես առավոտը, և կգա մեզ մոտ, ինչպես վաղորդյան և ուշացած անձրևը՝ երկրի վրա»։

4Ի՞նչ անեմ քեզ, Եփրե՛մ, կամ ի՞նչ պատճառեմ քեզ, Հուդա՛, որովհետև ձեր ողորմությունը վաղորդյան ամպի պես է և նման՝ առավոտյան ցողի, որ անհետանում է։

5Դրա համար հնձեցի ձեր մարգարեներին և կոտորեցի նրանց իմ բերանի խոսքով. քո արդարադատությունը կծագի լույսի պես։

6Քանզի կամենում եմ ողորմություն և ոչ թե , և առավել Աստծու գիտություն, քան ողջակեզներ։

7Սակայն նրանք նմանվեցին մի մարդու, որը դրժում է ուխտը։ Արդ, արհամարհեց ինձ

8Գաղաադը, , որ սնոտի բաներ է անում և խառնում ջրերը.

9քո զորությունն ավազակ մարդու զորության պես է։ Քահանաները թաքցրին ճանապարհը, սպանեցին Սյուքեմը, որովհետև անօրենություն գործեցին

10Իսրայելի տան մեջ։ Տեսա արհավիրքները. արդ, պոռնկացավ Եփրեմը, և պղծվեց Իսրայելը։

11Հուդան սկսեց այգեկութը, երբ ես դարձրի իմ ժողովրդի գերությունը»։

Նոր Էջմիածին · HYEJB2017