Ովսէէ մարգարեյի գիրք

8

Տերը հանդիմանում է Իսրայելին կռապաշտության համար

1«Կիջնի նրանց մեջտեղում՝ իբրև , և ինչպես արծիվ՝ Տիրոջ տան վրա, քանի որ դրժեցին իմ ուխտը և իմ օրենքի դեմ ամբարշտություն գործեցին։

2Կաղաղակեն ինձ. «Աստվա՛ծ, ճանաչեցինք քեզ»։

3Քանի որ Իսրայելը դարձավ բարիքներից, հալածեցին թշնամուն։

4Անձամբ թագավորեցին, բայց ոչ ինձանով. տիրեցին, բայց ցույց չտվեցին ինձ, իրենց արծաթից և ոսկուց իրենց համար կուռքեր շինեցին, որպեսզի կործանվեն։

5Խորտակի՛ր քո հորթը, ՛. իմ բարկությունը բորբոքվեց նրանց դեմ. մինչև ե՞րբ պիտի չկարողանան մաքրվել 6Իսրայելում։ Հյուսնը պատրաստեց այն, ուստի չէ, որովհետև քո հորթը մոլորեցնող է, Սամարիա՛։

7Քանի որ խորշակահար սերմ ցանեցին, նրանց կործանումն էլ կընդունի այն։ Նրանց խուրձը խյուսի զորություն չի տա. եթե տա էլ, օտարները կուտեն այն։

8Իսրայելն ընկղմվեց. այժմ ազգերի մեջ եղավ անպիտան անոթի պես։

9Քանի որ գնացին ասորեստանցիների մոտ, Եփրեմն առանձին ուրախացավ, սիրեց կաշառքը,

10դրա համար կմատնվեն ազգերին։ Բայց այժմ կընդունեմ նրանց, և մի փոքր կդադարեն թագավորներ և իշխաններ օծելուց։

11Քանի որ Եփրեմը շատացրեց զոհասեղանները, նրա համար դարձան սիրելի զոհասեղանները։

12Նրանց համար շատ բաներ կգրեմ, բայց նրա կրոնն օտարոտի համարվեց։ Սիրելի զոհասեղանները.

13թեպետև զոհեր կմատուցեն և դրանց միսը կուտեն, Տերը չի ընդունի այն։ Արդ, կհիշի նրանց անիրավությունները և վրեժխնդիր կլինի նրանց անօրենությունների համար, քանի որ նրանք վերադարձան և պիղծ բաներ կուտեն ասորեստանցիների մեջ։

14Իսրայելը մոռացավ իր Արարչին, և մեհյաններ շինեցին. Հուդան շատացրեց պարսպապատ քաղաքները, բայց կրակ կուղարկեմ նրա քաղաքների վրա, և կուտի դրանց հիմքերը»։

Նոր Էջմիածին · HYEJB2017