Հակոբոս

2

Անաչառ վերաբերմունք բոլորի հանդեպ

1Եղբայրնե՛ր իմ, աչառությամբ մի՛ ունեցեք մեր Տեր Հիսուս Քրիստոսի՝ փառքի Տիրոջ հավատը։

2Եթե ձեր ժողովատեղին մտնի մի մարդ, որ ունենա և շքեղ զգեստներ, և այնտեղ մտնի նաև մի ՝ կեղտոտ շորերով, 3և դուք ավելի ուշադրություն դարձնեք շքեղ զգեստներ ունեցողին և ասեք՝ «Դու նստի՛ր այստեղ, պատվո տեղը», կամ թե՝ «Եկ նստի՛ր իմ պատվանդանի մոտ», իսկ աղքատին, թե՝ «Ոտքի՛ կանգնիր այդտեղ», 4այդ դեպքում դուք ձեր մեջ աչառություն արած չե՞ք լինի և չար խորհուրդների չե՞ք լինի։

5Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներն են այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին։

6Իսկ դուք անարգում եք աղքատներին։ Հարուստները չե՞ն, որ հարստահարում են ձեզ, ու հենց նրանք են ձեզ դատարան քարշ տալիս։

7Նրանք չե՞ն, որ հայհոյում են այն անունը, որով կոչված եք դուք։

8Բայց եթե կատարում եք արքայական օրենքը Սուրբ Գրքի համաձայն, թե՝ , լավ եք անում։

9Իսկ եթե աչառություն եք անում, եք գործում՝ իբրև օրինազանցներ դատապարտվելով օրենքից։

10Նա, ով պահում է ամբողջ օրենքը և միայն մեկ բանով սայթաքում, պարտապան կլինի ամբողջ օրենքին. 11որովհետև նա, ով ասաց, թե՝ «Մի՛ սպանիր», նաև ասաց, թե՝ «Եվ մի՛ շնացիր» , քանզի, եթե չսպանես, բայց շնանաս, հանցավոր կլինես օրենքի առաջ։

12Այնպե՛ս խոսեք ու գործեք, որպես թե ազատության օրենքով եք դատվելու, 13քանի որ անողորմի հանդեպ անողորմ է լինելու, մինչդեռ ողորմածությունը բարձրագլուխ պարծենում է դատաստանի առաջ։

Հավատ և գործ

14Եղբայրնե՛ր իմ, օգուտն ի՞նչ է, եթե մեկն ասի, թե հավատ ունի, սակայն հավատն արտահայտող գործեր չունենա։ Մի՞թե հավատը նրան կկարողանա փրկել։

15Եթե մի կամ քույր մերկ լինեն կամ օրվա ուտելիքի կարոտ, 16և ձեզնից մեկը նրանց ասի՝ «Գնացե՛ք խաղաղությամբ, տաքացե՛ք և զգե՛ստ հագեք, և դուք նրանց չտաք անհրաժեշտ բաները, ի՞նչ օգուտ է։

17Նույնպես և հավատը. եթե գործեր չունի, ինքնին մեռած է։

18Բայց մեկը թերևս ասի. «Դու հավատ ունես, իսկ ես՝ գործեր. ցո՛ւյց տուր ինձ քո հավատն առանց գործերի, և ես քեզ ցույց կտամ իմ հավատը գործերով»։

19Դու հավատում ես, որ մե՞կ է Աստված. լավ ես անում։ Դևերն էլ են հավատում և դողում։

20Ո՛վ փուչ մարդ, ուզո՞ւմ ես իմանալ. հավատը դատարկ է առանց գործերի։

21Աբրահամը՝ մեր հայրը, չէ՞ որ գործերով արդարացավ՝ զոհասեղանի վրա հանելով իր որդուն՝ Իսահակին։

22Տեսնո՞ւմ ես, որ հավատը գործակից եղավ նրա գործերին, և գործերով հավատը կատարյալ դարձավ։ 23Եվ կատարվեց գրվածը, որն ասում է. , և նա Աստծուն բարեկամ կոչվեց։ 24Տեսնո՞ւմ եք, որ գործերով է արդարանում մարդ և ոչ թե միայն հավատով։

25Այդպես էլ պոռնիկ Ռախաբը գործերով չարդարացա՞վ, երբ ընդունեց հետախույզներին և գաղտնի ճանապարհով նրանց ուղարկեց։

26Ինչպես որ մարմինն է մեռած առանց հոգու, այնպես էլ հավատն է մեռած առանց գործերի։

Նոր Էջմիածին · HYEJB2017