Հակոբոս

4

Բարեկամություն աշխարհի հետ

1Այդ որտեղի՞ց պատերազմներ և որտեղի՞ց կռիվներ ձեր մեջ. ձեր այն ցանկությունների՞ց, որոնք կռիվ են մղում ձեր անդամների մեջ։

2Ցանկանում եք, բայց չունեք, ուստի և սպանում եք, նախանձում և չեք կարողանում ձեռք բերել ձեր ուզածը. պայքարում եք, կռվում և ձեռք չեք բերում, որովհետև չեք խնդրում։

3Խնդրում եք և չեք ստանում, որովհետև չարամտորեն եք խնդրում, որպեսզի այն ծառայեցնեք ձեր ցանկություններին։

4Շնացողնե՛ր, չգիտե՞ք, որ այս աշխարհի հանդեպ սերը թշնամություն է Աստծու դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն է դարձնում։ 5Կամ թե՝ զուր եք համարում, ինչ որ Գիրքն ասում է. « նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ բնակեցրեց մեր մեջ»։

6Այլ է՛լ ավելի է տալիս, որի համար ասում է. ։

7Ուրեմն հնազանդվե՛ք Աստծուն և դիմադրե՛ք սատանային, ու նա հեռու կմնա ձեզանից։ 8Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, թերահավատնե՛ր, ուղղե՛ք ձեր սրտերը. 9տառապե՛ք, սգացե՛ք և լացե՛ք. ձեր ծիծաղը սուգի թող վերածվի, և ձեր ուրախությունը՝ տրտմության։

10Խոնարհվե՛ք Տիրոջ առաջ, և նա ձեզ կբարձրացնի։

11Եղբայրնե՛ր, միմյանց մի՛ բամբասեք. իր եղբորը բամբասողը կամ դատողը չարախոսում է օրենքի մասին և դատում այն. իսկ եթե օրենքն ես դատում, օրենքը գործադրող չես, այլ դատավոր։

12Կա մե՛կ Օրենսդիր և Դատավոր, որ կարող է փրկել ու կործանել. դու ո՞վ ես, որ դատում ես մերձավորիդ։

Զգուշացում պարծենալուց

13Գանք այժմ նրանց, ովքեր ասում են. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մեկ տարի կմնանք այնտեղ, առևտրով կզբաղվենք և դրամ կշահենք»։

14(Դուք, որ չգիտեք վաղվա մասին, ինչպիսի՞ն կլինի ձեր կյանքը, քանի որ մի է ձեր կյանքը, որ մի պահ երևում է և անհետանում)։

15Փոխանակ ասեիք. «Եթե Տերը կամենա, և ապրենք, կանենք այս կամ այն բանը։

16Բայց արդ պարծենում եք ձեր ամբարտավանությամբ։ Այսպիսի ամեն պարծանք չար է։

17Ով գիտի, թե ի՛նչ է բարեգործությունը, և բարիք չի անում, նրա համար դա է։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն