Հուդիթ

8

1Եվ այն օրը լսեց Հուդիթը՝ Իսրայելի որդի Սարասադեի որդի Սալամիելի որդի Նաթանայելի որդի Եղիաբի որդի Քեղկեի որդի Եղիայի որդի Եղկիայի որդի Ոզիելի որդի Հովսեփի որդի Ոքոզիայի որդի Մերարիի դուստրը, 2որի ամուսինը՝ Մանասեն՝ իր իսկ ցեղից և ընտանիքից, մահացել էր գարու հնձի ժամանակ։ 3Երբ դաշտում հսկում էր հնձվորներին, խորշակը հարվածեց նրա գլխին, որից և մահացավ իր քաղաքում՝ Բետիղուայում, և թաղվեց իր հայրերի մոտ այն ագարակում, որը Դովթայիմի և Բաղսովնի միջև է։ 4Իսկ նրա Հուդիթը երեք տարի և չորս ամիս նստած էր իր տանը։ 5Նա իր տան տանիքին տաղավար պատրաստեց, իր մեջքին քուրձ գցեց և այրիության զգեստ հագավ։ 6Եվ նա իր այրիության բոլոր օրերին պաս էր պահում՝ բացի , ամսամուտի, տարեմուտի և Իսրայելի տան այլ ուրախության օրերից։

7Նա շատ գեղեցիկ էր, և Մանասեն՝ իր ամուսինը, նրան շատ և արծաթ, ծառաներ և աղախիններ, ագարակներ և անասուններ էր թողել, և Հուդիթը տիրում էր այդ ամենին։ 8Ոչ ոք նրա մասին վատ բան չէր խոսում, քանի որ աստվածահաճո էր վարում։ 9Եվ լսեց, թե ինչպես է ժողովուրդն ապիրատությամբ խոսում իշխանի հետ, քանի որ ծարավից տանջվում էին։ Հուդիթը լսեց ժողովրդին Ոզիայի ասած խոսքերը և նրանց տված խոստումը, թե հինգ օր հետո քաղաքը կհանձնեն ասորեստանցիների ձեռքը։ 10Եվ ուղարկեց իր ունեցվածքի կառավարչին՝ կանչելու Ոզիային, Քաբրիին, Քարմիին և իր քաղաքի բոլոր ծերերին։ 11Երբ եկան նրա մոտ, ասաց նրանց. «Լսե՛ք ինձ, Բետիղուայի՛ բնակիչներ, քանի որ ուղիղ չեն այն խոսքերը, որ այսօր ասացիք ժողովրդի առջև և խոսելով Աստծու առաջ և ձեր մեջ՝ երդումով վճռեցիք մատնել քաղաքը մեր թշնամիների ձեռքը՝ Տիրոջ կողմից մեզ օգնություն չուղարկելու դեպքում։ 12Արդ դուք, որ այսօր փորձում եք Աստծուն և ձեզ դնում եք Նրա տեղը մարդկանց որդիների մեջ, 13ամենակալ Տիրոջը չհարցրիք իր ծրագրերի մասին և ի վիճակի չեք իմանալու դրանք։ 14Եվ եթե նույնիսկ մի մարդու սրտի խորքը հնարավոր չէ մտնել ու նրա սրտի մտածումներն իմանալ, ինչպե՞ս համարձակվեցիք քննել Աստծուն, որ այս ամենը ստեղծեց։ Կարծում եք՝ կիմանա՞ք նրա կամքը, նրա խորհուրդները, երբե՛ք, եղբայրնե՛ր, մի՛ բարկացրեք Տիրոջը՝ մեր Աստծուն։ 15Եթե այդ հինգ օրերի ընթացքում չցանկանա մեզ օգնել, իր կամքն է, նա ունի պաշտպանելու մեզ, երբ ցանկանա, և կամ ոչնչացնելու մեզ մեր թշնամիների առաջ։ 16Արդ, դուք գրավ մի՛ դրեք Տիրոջ՝ մեր Աստծու կամքը, որովհետև Աստծու սպառնալիքը մարդու սպառնալիքի նման չէ, ոչ էլ տանջանքն է նման մարդու տանջանքին։ 17Ուստի այժմ ողորմություն ակնկալենք, աղաչենք և խնդրենք մեզ օգնություն, և եթե հաճո է իրեն, կլսի մեր աղոթքի ձայնը, 18որովհետև մինչև այսօր մեր ազգի ու մեր տոհմի ոչ մի համայնքի և ոչ մի քաղաքի կողմից նման բան չի եղել. չեն երկրպագել ձեռագործների, ինչպես որ առաջին օրերին եղավ, 19և որի պատճառով էլ մեր հայրերը մատնվեցին սրի, հափշտակության՝ իրենց թշնամիների առաջ կործանվելով։ 20Բայց մենք իրենից բացի այլ Աստծու չընդունեցինք, և այժմ էլ նրան ենք ապավինում, որ մեզ չանտեսի, և ոչ էլ մեր սերնդին։ 21Եվ եթե ձեր խոստման համաձայն մատնեք, կպղծվեն մեր սրբությունները, և մենք պատասխանատու կլինենք 22մեր եղբայրների մահվան, երկրի գերության, մեր ժառանգության ավերման, գերի տարված վայրերում հեթանոսներին ծառայելու համար, մենք անոթի ու նախատինքի առարկա կլինենք բոլոր նրանց առաջ, ում կհանձնվենք։ 23Մեր գերությունը ուրախություն չի լինի, այլ այն կօգտագործի մեր անարգության և կործանման համար։ 24Արդ, եղբայրնե՛ր, ցույց տանք մեր եղբայրներին, քանի որ նրանց անձերը մեզնից են կախված, ինչպես սրբությունները, զոհասեղանն ու տաճարը, 25և արդ, այս ամենով հանդերձ, տանք մեր Աստծուն, որ փորձում է մեզ, ինչպես մեր հայրերին փորձեց։ 26Հիշե՛ք, թե ի՛նչ արեց Աբրահամի հետ, ինչպե՛ս վարվեց Սահակի հետ և կամ Ասորիքի Միջագետքում՝ Հակոբի հետ, իր մորեղբայր Լաբանի խաշները հովվելիս։ 27Որովհետև ինչպես որ նրանց սրտի խորհուրդներն իմանալու համար նրանց փորձեց, այնպես էլ մեզ. ոչ թե մեր մեղքերն է պատժում, այլ տանջանքներով խրատում է իր մերձավորներին»։

28Եվ Ոզիան ասաց. «Այն ամենը, ինչ ասացիր, մաքուր սրտով ասացիր, և ոչ ոք քո խոսքերին հակառակ չի կանգնի, 29որովհետև այսօր չէ, որ հայտնի դարձավ քո իմաստությունը, այլ ի սկզբանե ողջ ժողովուրդը ծանոթ է հանճարիդ, որովհետև այն ամենը, ինչ բխում է քո սրտից, է։ 30Բայց քանի որ ժողովուրդը շատ ծարավեց, հարկադրվեցինք այդպես խոսելով՝ մեզ վրա դնել, և այն դրժել չենք կարող։ 31Արդ, քանզի արդար ես, խնդրանքներով աղաչի՛ր դու Աստծուն, որ Տերը անձրև տա, հորերը լցվեն, ու մենք չսպառվենք»։

32Եվ Հուդիթը ասաց նրանց. «Լսե՛ք դուք ինձ, և ես այնպիսի մի բան կանեմ, որ սերնդեսերունդ և որդուց որդի պատմվի։ 33Դուք այս գիշեր կանգնեք քաղաքի դռների մոտ, իսկ ես իմ նաժիշտի հետ դուրս կգամ, և այն օրը, երբ ուխտել եք մատնել այս քաղաքը թշնամիների ձեռքը, Տերը կայցելի Իսրայելին իմ միջոցով։ 34Դուք մի՛ քննարկեք այս գործը, որ պիտի անեմ, քանի որ չեմ ասելու ձեզ այնքան ժամանակ, քանի դեռ չեմ կատարել»։

35Ոզիան ու իշխաններն ասացին նրան. «Գնա՛ դու խաղաղությամբ, և Տերը՝ Իսրայելի Աստվածը, թող քեզ հետ լինի մեր թշնամիներից վրեժ լուծելիս»։ 36Եվ նրանք Հուդիթի տաղավարից վերադարձան պարիսպների պահպանության իրենց տեղերը։

Նոր Էջմիածին · HYEJB2017