Երեմիա մարգարեյի գիրք

45

Տիրոջ խոստումը Բարուքին

1Ահա այն խոսքը, որ Հուդայի արքա Հովսիայի որդի Հովակիմի չորրորդ տարում Երեմիա մարգարեն հայտնեց Ներիայի որդի Բարուքին, որն այն ժամանակ մատյանում Երեմիայի բերանից գրի առավ այս բաները։

2Այսպես է ասում քո մասին Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Ո՛վ Բարուք, 3դու, որ ասացիր՝ “Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, քանզի Տերն իմ ցավերի վրա տառապանք ավելացրեց, ես հեծեծանքով մտա և հանգստություն չգտա”, 4այսպես կասես նրան, թե այսպես է ասում Տերը. «Ահա ինչ որ ես շինեցի, ինքս քանդում եմ, և ինչ որ ես տնկեցի, ինքս եմ արմատախիլ անում՝ այս ամբողջ երկիրը։

5Իսկ դու քեզ համար մեծ-մեծ բաներ ես խնդրում. մի՛ խնդրիր, որովհետև,- ասում է Տերը,- ահա յուրաքանչյուր մարմնի ես չարիք եմ բերելու, սակայն դու ամենուրեք, ուր էլ որ գնալու լինես, ես գտնելու»։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն