Հովէլ մարգարեյի գիրք

3

Տերը դատում է ազգերին

1Եվ կլինի, որ սրանից հետո իմ Հոգուց կհեղեմ ամեն մարմնի վրա, և կմարգարեանան ձեր որդիներն ու ձեր դուստրերը, ձեր ծերերը երազներով կերազեն, և ձեր երիտասարդները տեսիլքներ կտեսնեն։

2Իմ ծառաների վրա և իմ աղախինների վրա այն օրերին իմ Հոգուց կհեղեմ, և կմարգարեանան։

3Նշաններ ցույց կտամ վերևում՝ երկնքում, և նշաններ ներքևում՝ երկրի վրա. , հուր և ծխե մրրիկ։

4Արեգակը կփոխվի խավարի, և լուսինը՝ արյան, նախքան Տիրոջ մեծ ու փառավոր օրվա գալուստը։

5Եվ կլինի, որ ամեն ոք, ով կանչի Տիրոջ անունը, կապրի, քանի որ լեռան վրա և Երուսաղեմում կլինի փրկվածը, ինչպես որ ասաց Տերը, և ավետարանվածը, որոնց Տերը կկանչի իր մոտ։

Աստվածաշունչ «Նոր Էջմիածին» Թարգմանություն